Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Անաթի որդի Սամեգարի օրերին, Հայելի օրերին Պակասեցին թագավորները, Գնացին շավիղներով, խոտոր ճանապարհներով գնացին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Անաթի որդի Սամեգարի օրերին, Հայելի օրերին Դադարել էին ուղիները, Եվ ճանապարհները գնում էին խոտոր ուղիներով։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:6
11 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակներում ապահովություն չկար դուրս եկողի ու ներս մտնողի համար, քանզի Տիրոջ սարսափն էր ընկել գավառների բոլոր բնակիչների վրա։


Արտասուքով ցանողները Ցնծությամբ պիտի հնձեն։


Նրանց ճանապարհներն ամայացան, հեթանոսների ահը հանդարտվեց, և վերացավ նրանց հետ կնքված ուխտը. այլևս նրանց մարդ մի՛ համարեք։


Դուրս մի՛ ելեք դեպի հանդերը և մի՛ գնացեք ճանապարհներով, որովհետև ամենուր թշնամիների սուրն է շրջապատել։


Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետև նրա տարեկան տոներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ Նրա կույսերը գերեվարվեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։


Որսացին մեզ. մի փոքր ժամանակ ևս, և մեզ սպանած-բնաջնջած կլինեն մեր քաղաքներից։ Հասել է ժամը, հասել է ժամանակը, լրացան մեր օրերը, լրացան ժամանակները։


Ձեզ վրա երկրի վայրի գազաններ պիտի ուղարկեմ, նրանք պիտի ուտեն ձեզ ու պիտի հոշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիվը, և ձեր ճանապարհները կամայանան։


Դրա համար Սիոնը ձեր պատճառով կհերկվի արորով, Երուսաղեմը կլինի մրգապահների հյուղակի պես, իսկ տաճարի լեռը՝ մայրիների անտառի նման։


Ավոդից հետո մեջտեղ ելավ Անաթի որդի Սամեգարը, որն արորի մաճով այլազգիներից վեց հարյուր մարդ կոտորեց, ավար առավ չափազանց շատ արջառ և ոչխար՝ չհաշված կովերի հորթերը։ Եվ նա փրկեց Իսրայելը։


Իսրայելի մեջ հզորներ չմնացին, չմնացին, մինչև որ մեջտեղ ելավ Դեբովրան, մինչև որ մեջտեղ ելավ Իսրայելի մայրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ