Եզեկիան կարգեց քահանաների ու ղևտացիների դասերը, քահանաներից ու ղևտացիներից յուրաքանչյուրի դասը՝ ըստ իր սպասավորության, որպեսզի ողջակեզներ ու փրկության զոհեր մատուցեն, օրհնաբանեն, գոհաբանեն և ծառայեն Տիրոջ տան սրահների դռների մոտ։
ՂԵՎՏԱԿԱՆ 19:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե Տիրոջը փրկության զոհ մատուցեք, այնպե՛ս արեք, որ ընդունելի լինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե խաղաղության զոհ մատուցեք Տիրոջը, այնպե՛ս մատուցեք, որ ձեր զոհն ընդունելի լինի։ |
Եզեկիան կարգեց քահանաների ու ղևտացիների դասերը, քահանաներից ու ղևտացիներից յուրաքանչյուրի դասը՝ ըստ իր սպասավորության, որպեսզի ողջակեզներ ու փրկության զոհեր մատուցեն, օրհնաբանեն, գոհաբանեն և ծառայեն Տիրոջ տան սրահների դռների մոտ։
Նա Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, որոնք ողջակեզներ մատուցեցին և որպես փրկության զոհ՝ հորթեր զոհեցին Աստծուն։
Ապա իշխանը Տիրոջը կմատուցի խոստովանության ու կամավոր փրկության ողջակեզները, իր համար բաց կանի արևելք նայող դուռը և կմատուցի փրկության համար իր ողջակեզները նույն ձևով, ինչպես կատարում էր շաբաթ օրերին։ Ապա դուրս կգա և իր ելնելուց հետո կփակի դռները։
Իշխանը կմտնի արտաքին կամարի դռնով ու կկանգնի դռան սեմին։ Քահանաները նրա համար ողջակիզում կկատարեն, փրկության զոհ կմատուցեն նրա համար։ Ինքը կերկրպագի դռան սեմին ու դուրս կգա։ Մինչև երեկո դուռը չի փակվի։
Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։
Այն պետք է ուտել ընծայման օրն ու հաջորդ օրը, և եթե որևէ բան մնա երրորդ օրվան, այն կրակով պետք է այրվի։
Եթե որևէ մեկը Տիրոջը փրկության զոհ մատուցի ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկության, լինի դա արված ուխտ թե կամավոր զոհաբերություն և կամ տոնի առիթով, ապա արջառների կամ ոչխարների նախրից բերված կենդանին ընդունելի կլինի, եթե այն արատավոր չէ։ Այն ոչ մի արատ չպետք է ունենա։
Ականջը կտրած կամ պոչատ արջառն ու ոչխարը կարող ես մորթել քեզ համար իբրև ուտելիք, բայց ոչ իբրև ուխտի զոհ։
Եթե Տիրոջը գոհության զոհ ես մատուցում, ապա այն այնպե՛ս մատուցիր, որ քո զոհածն ընդունելի լինի։
Իսկ եթե մատուցվածը ուխտի կամ կամավոր զոհ է, ապա դրա միսը կարող է ուտվել թե՛ զոհի մատուցման և թե՛ հաջորդ օրը,
Իսկ եթե մեկը խաղաղության իր զոհի՝ երրորդ օրը մնացած միսն ուտի, զոհաբերությունն ընդունելի չի լինի, և այն նրա օգտին չի համարվի, որովհետև այն անպետք է ու պիղծ։ Այն ուտողը մեղքի մեջ կընկնի։