Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Եթե նա արջառներից է զոհ մատուցելու որպես ողջակեզ, անարատ արու թող մատուցի։ Ժողովի վրանի մուտքի մոտ թող մատուցի այն՝ Տիրոջ առաջ ընդունելի լինելու համար։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 1:3
79 Խաչաձեւ Հղումներ  

Եթե այդ անասունը արատավոր լինի՝ կաղ, կույր կամ որևէ ուրիշ արատ ունենա, դրան Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ զոհիր,


որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը մահացու գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։


Գառը կատարյալ, արու, մեկ տարեկան ու առանց արատի պիտի լինի՝ ոչխարներից կամ այծերից։


որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։


«Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ զոհիր որևէ արջառ կամ ոչխար, որը արատ կամ թերություն ունենա, որովհետև դա պիղծ է Տիրոջ՝ քո Աստծու առջև։


Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,


Նրանով է, որ երկուսս էլ մուտք ունենք Հոր մոտ միակ Հոգով։


Եվ նա ասաց. «Աստված կհոգա իր ողջակեզի ոչխարի մասին, որդյա՛կ»։ Նրանք երկուսով միասին գնացին


Եվ նայելով Հիսուսին, որ գալիս էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը»։


Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։


Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։


որովհետև իմ սուրբ լեռան վրա, Իսրայելի բարձր լեռան վրա,- ասում է Տերը՝ Աստված,- Իսրայելի բովանդակ տունը մշտապես ինձ է ծառայելու, այնտեղ եմ ձեզ ընդունելու, այնտեղ եմ ձեր ընծաներին բարեհաճությամբ նայելու, ձեր բոլոր երախայրիքները ձեր սուրբ ընծաներով հանդերձ


Շնորհալի և վայելուչ են նրա գործերը, Նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից։


Բոլոր թշնամիներս շշնջացին իմ դեմ Եվ չարիք խորհեցին իմ դեմ՝


Ողջակեզներ և զոհե՛ր մատուցեք՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Առաջին օրը՝ նախրից տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. բոլորն էլ թող առանց արատի լինեն։


«Եթե Տիրոջը մատուցվող ընծան փրկության զոհ է, եթե արջառ է, արու լինի թե էգ, Տիրոջ առջև արատ չունեցողը թող մատուցվի։


Նա Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, որոնք ողջակեզներ մատուցեցին և որպես փրկության զոհ՝ հորթեր զոհեցին Աստծուն։


Աբրահամը բարձրացրեց աչքերն ու տեսավ, որ սաբեկ ծառից մի խոյ է կախված եղջյուրներից։ Աբրահամը մոտեցավ, վերցրեց խոյն ու այն ողջակեզ մատուցեց իր որդի Իսահակի փոխարեն։


Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի։


Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։


«Իմ ինչի՞ն են պետք ձեր բազմաթիվ զոհերը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից. ձեր գառների ճարպը, ցլերի ու նոխազների արյունը չեմ ուզում,


Առավոտյան վեր կենալով՝ նա ողջակեզներ մատուցեց, ինչպես նաև փրկության զոհեր։ Ժողովուրդը նստեց ուտելու և ըմպելու, ապա վեր կացավ պարելու։


Այս ամենօրյա զոհաբերությունը պիտի լինի մշտապես, Վկայության խորանի դռանը՝ Տիրոջ առաջ, որտեղ ես քեզ կհայտնվեմ և կխոսեմ քեզ հետ։


Ողջ խոյը կմատուցես զոհասեղանին՝ իբրև ողջակեզ, անուշահոտություն Տիրոջ համար։ Դա Տիրոջ զոհն է։


Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ Բարձրադիր վայրը [𝕸 Մորիա] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ»։


Եվ Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա բոլոր տեսակի մաքուր անասուններից ու բոլոր տեսակի մաքուր թռչուններից ողջակեզ մատուցեց զոհասեղանի վրա։


«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և նրա ընկերոջ մարդու դեմ,- ասում է Ամենակալ Տերը. կհարվածեմ հովվին, և ոչխարները կցրվեն, և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։


Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մոտ, իսկ ես գնամ. գուցե Աստված ընդառաջ ելնելով երևա ինձ։ Այն, ինչ նա ցույց կտա ինձ, կհաղորդեմ քեզ»։ Բաղակը կանգնեց իր զոհի մոտ։ Բաղաամը գնաց Աստծուն հարցում անելու։ Նա ուղիղ առաջ էր գնում։


Եթե հոժարությունը կա, տրվածն ընդունելի է ըստ տվողի ունեցածի և ոչ թե ըստ չունեցածի։


Հիսուսը նրանց դարձյալ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։


Աստված մարդու նման չէ, որ խաբի, և ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնա։ Ասաց և չի՞ անի, Խոստացավ և չի՞ մնա իր խոսքին։


և այն Տիրոջը զոհելու համար Վկայության խորանի դուռը չբերի, այդ մարդը թող սպանվի իր ժողովրդի կողմից։


և իրեն հայտնի դառնա այն մեղքը, որ գործել է, ապա թող ընծա մատուցի այծերից արու և արատ չունեցող մի նոխազ։


“Դուք Տիրոջը ընծա՛ տվեք. յուրաքանչյուրն ըստ իր ցանկության թող բերի՝ ոսկի, արծաթ, պղինձ,


Ահարոնին ու նրա որդիներին կբերես Վկայության խորանի դռան մոտ և նրանց կլվանաս ջրով։


և այն Վկայության խորանի առջև չմատուցի՝ որպես Տիրոջն ընդունելի անուշահոտ ողջակեզ փրկության համար, ապա նրա թափած արյունը մարդու արյուն թափելու հավասար կհամարվի։ Նա պիտի սպանվի իր ժողովրդի կողմից, որովհետև արյուն է հեղել”։


Նա թող վերցնի երկու այծերը, դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ՝ Վկայության խորանի դռանը։


փորոտիքն ու ոտքերը լվաց ջրով և խոյն ամբողջությամբ տեղադրեց զոհասեղանի վրա, քանի որ ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


Ապա Մովսեսը մոտ բերեց ողջակեզի խոյը, և Ահարոնն ու նրա որդիներն իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին։


Իսկ եթե մատուցվածը ուխտի կամ կամավոր զոհ է, ապա դրա միսը կարող է ուտվել թե՛ զոհի մատուցման և թե՛ հաջորդ օրը,


Չփտող փայտից պղնձապատ զոհասեղան պատրաստեց այն բուրվառների պղնձով, որոնք Կորխի ժողովրդի հետ ապստամբած մարդկանց ձեռքին էին։ Զոհասեղանը քառակուսի էր՝ հինգ կանգուն երկարությամբ, հինգ կանգուն լայնությամբ, երեք կանգուն բարձրությամբ։


Նրանք Մովսեսից ստացան այն բոլոր նվերները, որ Իսրայելի որդիները բերել էին սրբարանի գործերի համար։ Իրենք նույնպես ամեն առավոտ ընդունում էին նվիրատուների բերած նվերները։


Եվ բոլոր տղամարդիկ ու կանայք հոժարակամ գալիս էին՝ կատարելու այն բոլոր գործերը, որ Տերը պատվիրել էր անել Մովսեսի միջոցով։ Իսրայելի որդիները նվերներ էին մատուցում Տիրոջը։


և ամեն մեկը բերեց իր սրտից բխածը։ Նրանք Տիրոջն էին նվիրաբերում այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Վկայության խորանի, նրա պարագաների և սրբազան զգեստների համար։


Բաղակն արեց այնպես, ինչպես նրան ասել էր Բաղաամը. նա զվարակ ու խոյ մատուցեց ամեն մի բագինի վրա։


Կանես քո ողջակեզները. միսը կդնես Տիրոջ՝ քո Աստծու զոհասեղանին, զոհի արյունը կթափես Տիրոջ՝ քո Աստծու զոհասեղանի հատակին՝ հիմքի մոտ, իսկ միսը կուտես։


Եվ Բաղակն ասաց Բաղաամին. «Արի՛ քեզ տանեմ մեկ այլ տեղ, գուցե դա հաճո լինի Աստծուն, և ինձ համար դու այնտեղից անիծես նրանց»։


Եթե Տիրոջը մատուցվող ողջակեզի ընծան ոչխարների ցեղից է՝ գառ կամ ուլ, թող մատուցի արու և առանց արատի, իր ձեռքը թող դնի նրա գլխին,


ժողովրդի ծերերը Տիրոջ առջև իրենց ձեռքը թող դնեն արջառի գլխին և Տիրոջ առջև թող մորթեն այն։


Քահանան, իբրև հիշատակի բաժին, մի բուռ պիտի առնի նվիրաբերվող նաշիհից՝ նրա վրա դրված յուղով ու կնդրուկով հանդերձ, և դնի զոհասեղանին՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Եվ նրանց ասա՛. “Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից որևէ մեկը եթե ողջակեզ կամ զոհ մատուցի


և Տիրոջը ողջակեզ, ողջընծայի զոհ մատուցեք, դրանք լինեն ուխտի, կամավոր, ձեր տոնակատարությունների առթիվ մատուցվող զոհ՝ որպես անուշահոտություն Տիրոջը, եթե արջառ է կամ ոչխար,


Իսկ եթե Տիրոջը արջառ մատուցեք՝ որպես ողջակեզ կամ ուխտի կատարման զոհ կամ փրկության զոհ,


երկուսն այս կողմում, երկուսը՝ մյուս, որպեսզի դրանց վրա մորթեին թե՛ մեղքերի և թե՛ հանցանքների համար զոհագործվող ողջակեզները։


եթե օծված քահանայապետը մեղանչի՝ ժողովրդին հանցավոր դարձնելով, իր գործած մեղքը քավելու համար նա Տիրոջը առանց արատի մի արջառ թող մատուցի։


Իսկ եթե իր մատուցած ընծան ոչխար լինի, թող էգը և արատ չունեցողը մատուցի։


«Այն անձը, որ կվրիպի ու Տիրոջ սրբությունների հանդեպ ակամա կմեղանչի, իր հանցանքի համար թող Տիրոջը ոչխարների հոտից հիսուն արծաթ սիկղ արժողությամբ, ըստ սրբարանի սիկղաչափի, արատ չունեցող մի խոյ մատուցի,


իր հանցանքի թողության համար իր հոտից նա քահանային թող բերի մեկ արծաթ արժողությամբ արատ չունեցող մի խոյ, որով քահանան թող քավի անգիտակցաբար գործած նրա մեղքը, և թողություն տա նրան,


«Պատվիրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին՝ ասելով. “Այս է ողջակեզի կարգը. զոհասեղանի վրա այն պետք է մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի վրա այրվող կրակը չպետք է հանգչի։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Քեզ համար նախրից ընտրի՛ր մի զվարակ՝ մեղքերի քավության համար, ու մի խոյ՝ ողջակեզի համար, երկուսն էլ առանց արատի, և դրանք մատուցի՛ր Տիրոջ առջև։


Ութերորդ օրը նա թող առնի արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ, արատ չունեցող մեկ տարեկան մի ոչխար, յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անարյուն զոհ և մեկ գավաթ ձիթայուղ։


Խուրձը ընծայաբերելու օրը նաև արատ չունեցող մեկ տարեկան ոչխար պետք է ողջակեզ անել Տիրոջ համար։


Հացերի հետ պիտի մատուցեք արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ, նախրից՝ մեկ զվարակ և արատ չունեցող երկու խոյ։ Դրանք ողջակեզ պիտի լինեն Տիրոջը։ Անարյուն զոհերն ու գինին անուշահոտություն են Տիրոջ համար։


Սա է այն կարգը, որ Տերը պատվիրեց Մովսեսին՝ ասելով. «Իսրայելի որդիներին ասա՛, որ քեզ մոտ բերեն արատ չունեցող մի կարմիր երինջ, որ ոչ մի բիծ չունենա ու լծի տակ մտած չլինի։


«Ամիսների առաջին օրերին Տիրոջը ողջակեզ կմատուցեք նախրից երկու զվարակ, մի խոյ, և մեկ տարեկան յոթ գառ։


Տիրոջը ողջակեզ և ընծա մատուցեք երկու զվարակ նախրից, մեկ խոյ, արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։


չհաշված ամենօրյա ողջակեզները, դրանց անարյուն զոհերը և հեղման ընծաները. զոհաբերվող ամեն ինչ անարատ թող լինի»։


Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք մի զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։


Հավաքվածների մատուցած ողջակեզների թիվն այս էր. յոթանասուն զվարակ, հարյուր խոյ, երկու հարյուր գառ. սրանք բոլորն իբրև ողջակեզ մատուցվեցին Տիրոջը։


Պատրաստեցին ողջակեզները, որ դրանք տան ժողովրդի որդիներից յուրաքանչյուրին ըստ ազգատոհմերի բաժանումների, որպեսզի մատուցեն Տիրոջը, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում։ Այսպես արեցին մինչև առավոտ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ