Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Եզեկիան կարգեց քահանաների ու ղևտացիների դասերը, քահանաներից ու ղևտացիներից յուրաքանչյուրի դասը՝ ըստ իր սպասավորության, որպեսզի ողջակեզներ ու փրկության զոհեր մատուցեն, օրհնաբանեն, գոհաբանեն և ծառայեն Տիրոջ տան սրահների դռների մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եզեկիան հաստատեց քահանաների և ղևտացիների դասերը՝ ամեն մեկին՝ իր պաշտոնի համաձայն. թե՛ քահանաներին և թե՛ ղևտացիներին՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար, որպեսզի ծառայեն Տիրոջ տան դռներում, գոհաբանեն և օրհնաբանեն։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:2
23 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն այնտեղ՝ Տիրոջ Ուխտի տապանակի առջև, թողեց Ասափին ու նրա եղբայրներին, որ ամենօրյա ծառայությունը շարունակ կատարեն տապանակի առջև։


Ահարոնի որդիների դասակարգումը։ Ահարոնի որդիներն են Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։


Ոզիելի որդիներից՝ առաջինը՝ Միքիա, երկրորդը՝ Հուսա, Միքայի որդին՝ Սամեր,


տասնութերորդը՝ Անանիին, իր որդիներին ու եղբայրներին՝ տասներկու հոգի,


Այս Սալոմոթն ու իր եղբայրները վերակացու էին այն բոլոր սրբազան գանձերի վրա, որ նվիրել էին Դավիթը, տոհմերի իշխանները, հարյուրապետները, հազարապետները և զորքի հրամանատարները։


Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչներն ըստ ամենայնի կատարեցին այն, ինչ Հովիդայե քահանան պատվիրեց. ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, թե՛ նրանց, որ սկսում էին շաբաթ օրվա իրենց պաշտամունքը և թե՛ նրանց, որ այդ օրն ավարտում էին այն, քանի որ Հովիդայեն ամենօրյա պաշտամունք կատարող խմբերին չէր արձակել։


Երբ ավարտեցին, արքայի ու Հովիդայեի մոտ բերեցին ավելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակեզների համար անոթներ և ոսկե ու արծաթե խնկամաններ պատրաստեցին։ Հովիդայեի օրոք միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։


Քահանաները հաշվառված էին ըստ իրենց ազգատոհմերի, իսկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիները՝ ըստ իրենց դասերի և պաշտոնի։


Նա քահանաներին կարգեց իրենց պաշտոնի վրա և հորդորեց նրանց՝ կատարելու Տիրոջ տան սպասավորությունը։


Երբ քահանաները սրբարանից դուրս եկան (քանի որ այնտեղ գտնվող բոլոր քահանաներն էլ սրբագործվել էին, բայց դեռ չէին դասակարգվել ըստ իրենց ամենօրյա սպասավորության),


Դավթի կարգադրության համաձայն՝ նա հաստատեց քահանաների դասերը՝ ըստ իրենց սպասավորության. ղևտացիները նշանակվեցին իրենց պարտականությունների վրա, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի։ Ըստ իրենց դասերի՝ դռնապաններ կարգվեցին յուրաքանչյուր դռան վրա, քանզի այդպես էր Աստծու մարդու՝ Դավթի ցուցումը։


Եվ կարգեցին քահանաներին՝ ըստ իրենց դասերի և ղևտացիներին՝ ըստ իրենց բաժանման՝ Երուսաղեմում Տիրոջը՝ Աստծուն սպասավորելու համար, ինչպես գրված է Մովսեսի գրքում։ Նրանք երկու հազար երկու հարյուր հոգի էին։


Միքայի որդի Մաթանիան և Սամուիի որդի Հորեբը՝ երկու հարյուր յոթանասունչորս մարդ։


Ալելուիա Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, Տիրոջ ծառանե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը,


ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։


Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր՝ Եղիսաբեթ անունով։


Եվ մինչ Զաքարիան Աստծու առջև իր քահանայական պաշտոնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ