ՂԵՎՏԱԿԱՆ 7:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ18 Իսկ եթե մեկը խաղաղության իր զոհի՝ երրորդ օրը մնացած միսն ուտի, զոհաբերությունն ընդունելի չի լինի, և այն նրա օգտին չի համարվի, որովհետև այն անպետք է ու պիղծ։ Այն ուտողը մեղքի մեջ կընկնի։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ18 Եթե իր խաղաղության զոհի մսից ուտվի երրորդ օրը, ընդունելի չի լինի. այն մատուցողին զոհ չի համարվի, դա պղծություն կլինի, և ով որ ուտի դրանից, իր անօրենությունը պիտի կրի։ Տես գլուխը |
Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։