Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 22:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Ականջը կտրած կամ պոչատ արջառն ու ոչխարը կարող ես մորթել քեզ համար իբրև ուտելիք, բայց ոչ իբրև ուխտի զոհ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Բայց ականջը կտրած կամ պոչատ արջառը կամ ոչխարը կարող ես մատուցել որպես կամավոր ընծա. սակայն դա ուխտի զոհի համար ընդունելի չէ։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 22:23
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ բոլոր տղամարդիկ ու կանայք հոժարակամ գալիս էին՝ կատարելու այն բոլոր գործերը, որ Տերը պատվիրել էր անել Մովսեսի միջոցով։ Իսրայելի որդիները նվերներ էին մատուցում Տիրոջը։


Արատ ունեցող որևէ մարդ, լինի նա կաղ կամ կույր, քթատ կամ ականջատ,


Կույր, կաղ, ջարդվածք ունեցող, լեզուն կտրած կամ ուռուցք ունեցող, քոսոտ կամ որքինոտ անասուն թող չմատուցեն Տիրոջը, դրանցից Տիրոջ զոհասեղանին ողջակեզ չբերեք։


Ամորձիները հարվածված, ճզմված, կռտած կամ կտրված կենդանին Տիրոջը չմատուցեք և ձեր երկրում նման զոհեր չմատուցեք։


Քանի որ եթե կույր կենդանի զոհ մատուցեք, չար գործ չի՞ լինի, և եթե կաղ կամ հիվանդոտ կենդանի մատուցեք, չար գործ չի՞ լինի։ Լավ, այն քո իշխանի՛ն մատուցիր, մի՞թե կընդունի քեզ կամ նկատի կառնի քեզ,- ասում է Ամենակալ Տերը։


Եթե այդ անասունը արատավոր լինի՝ կաղ, կույր կամ որևէ ուրիշ արատ ունենա, դրան Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ զոհիր,


«Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ զոհիր որևէ արջառ կամ ոչխար, որը արատ կամ թերություն ունենա, որովհետև դա պիղծ է Տիրոջ՝ քո Աստծու առջև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ