ԵԶԵԿԻԵԼ 46:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ2 Իշխանը կմտնի արտաքին կամարի դռնով ու կկանգնի դռան սեմին։ Քահանաները նրա համար ողջակիզում կկատարեն, փրկության զոհ կմատուցեն նրա համար։ Ինքը կերկրպագի դռան սեմին ու դուրս կգա։ Մինչև երեկո դուռը չի փակվի։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ2 Իշխանը պիտի մտնի դրսից՝ դարպասի նախասրահի ճանապարհով, և կանգնի դարպասի սյան մոտ, քահանաները նրա ողջակեզը և նրա խաղաղության զոհերը պիտի մատուցեն, և նա երկրպագություն պիտի անի դարպասի շեմին և դուրս գա, բայց դարպասը չպիտի փակվի մինչև իրիկուն։ Տես գլուխը |
ու տեսավ, որ թագավորն իր տեղում է, իսկ զորապետները, փողհարները և իշխանները կանգնած են արքայի շուրջը՝ ճանապարհի մուտքի մոտ։ Ամբողջ ժողովուրդը ցնծում էր, փողեր էր հնչեցնում, նվագարաններով երգեր էր երգում և օրհներգում։ Գոթողիան զգեստները պատառոտեց ու գոչեց՝ ասելով. «Դուք դավադրությամբ խարդախ խաղ խաղացիք»։