Քո եղբայր Ահարոնի համար սրբազան զգեստներ կպատրաստես պատվավոր և փառավոր ծառայության համապատասխան։
ՂԵՎՏԱԿԱՆ 16:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա թող հագնի քաթանե սրբագործված շապիկը, մարմնի վրա՝ քաթանե անդրավարտիքը, մեջքին կապի քաթանե գոտին, գլխին դնի քաթանե ապարոշ, որովհետև դրանք սուրբ հանդերձանք են։ Իր ամբողջ մարմինը թող լվա ջրով և թող հագնի դրանք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կտավե սուրբ շապիկ թող հագնի և իր մարմնի վրա կտավե անդրավարտիք ունենա. իր մեջքին կապի կտավե գոտի և գլխին կտավե խույր դնի. սրանք սուրբ զգեստներ են։ Նա իր մարմինը ջրով պիտի լվանա և հետո հագնի դրանք։ |
Քո եղբայր Ահարոնի համար սրբազան զգեստներ կպատրաստես պատվավոր և փառավոր ծառայության համապատասխան։
Երբ մտնեն Վկայության խորանը, ջրով թող լվացվեն, և չեն մեռնի։ Կամ երբ մերձենան զոհասեղանին՝ ծառայելու և Տիրոջը ողջակեզները մատուցելու,
Նրա առջև կանգնեցինք որպես մանուկ, որպես արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ուներ նա, ո՛չ էլ վեհություն։ Տեսանք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ գեղեցկություն։
Ու երբ դուրս գան արտաքին գավիթ՝ ժողովրդի մոտ, հանելու են իրենց պատմուճանները, որոնցով պաշտամունք են մատուցում, դրանք դնելու են սուրբ սենյակը և հագնելու են ուրիշ պատմուճաններ, որպեսզի ժողովրդին իրենց պատմուճաններով չսրբագործեն։
Ահա դեպի հյուսիս նայող բարձր դռան ճանապարհով վեց մարդ էր գալիս՝ յուրաքանչյուրի ձեռքին տապար։ Նրանց մեջ նաև մի մարդ կար՝ մինչև ոտնաթաթերը հասնող մի զգեստ հագին, իսկ մեջքին՝ շափյուղայով ակնազարդ գոտի։ Մտան, կանգնեցին պղնձե զոհասեղանի առաջ։
Ահարոնն այնուհետև պիտի մտնի Վկայության խորանը, պիտի հանի քաթանե հանդերձը, որը հագել էր սրբարան մտնելու ժամանակ, և այն պիտի թողնի այնտեղ։
Նա սուրբ վայրում իր մարմինը թող լվա ջրով, հագնի իր պատմուճանը և դուրս գալով զոհաբերի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը, որով նա քաված պիտի լինի իր, իր ընտանիքի և ժողովրդի, ինչպես նաև քահանաների գործած մեղքերը։
Եվ այսպես շարունակ. այն քահանան, որն օծվել է և իր հորից հետո քահանայագործելու իրավունք ստացել, թող անի քավությունը։ Նա թող հագնի քաթանե հանդերձը՝ սուրբ հանդերձը,
Այն թթխմորով չպիտի եփվի։ Ինձ հատկացված ընծայի այդ մասը ես իրենց տվեցի։ Դրանք սրբությունների սրբություն են՝ լինի այդ մեղքի զոհ, թե հանցանքների զոհ։
Քահանան կտավե պատմուճան թող հագնի և կտավե անդրավարտիք՝ իր մարմնի վրա։ Կրակով այրված ողջակեզի մոխիրը թող հավաքի զոհասեղանի վրայից ու դնի զոհասեղանի մոտ։
Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։
այլ ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով հայտնվելով։
մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։
Արդ, որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն՝ սատանային,
Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,