Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 30:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Երբ մտնեն Վկայության խորանը, ջրով թող լվացվեն, և չեն մեռնի։ Կամ երբ մերձենան զոհասեղանին՝ ծառայելու և Տիրոջը ողջակեզները մատուցելու,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Երբ մտնեն ժողովի վրանը, ջրով թող լվացվեն, որպեսզի չմեռնեն, կամ երբ մոտենան զոհասեղանին՝ ծառայություն կատարելու և կրակով Տիրոջը զոհ մատուցելու համար,

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 30:20
14 Խաչաձեւ Հղումներ  

Տերը խիստ զայրացավ Օզայի վրա ու այնտեղ սպանեց նրան, որովհետև համարձակվել էր իր ձեռքը մեկնել տապանակին։ Նա տեղնուտեղը մեռավ Աստծու առաջ։


Մենք նվաղեցինք քո բարկությունից Եվ քո զայրույթից խռովվեցինք։


«Յոթ օր բաղարջ հաց կուտեք. առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց կուտեն, թող վերանան Իսրայելի միջից։


Ահարոնն ու նրա որդիները դրա մեջ կլվանան իրենց ձեռքերն ու ոտքերը։


թող լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպեսզի չմեռնեն։ Դա նրանց համար թող հավիտենական օրենք լինի, նրա և նրա հետնորդների համար»։


Բակ կառուցեց խորանի ու զոհասեղանի շուրջը և քաշեց բակի դռան վարագույրը։ Մովսեսն այսպես ավարտեց իր ամբողջ գործը։


Նա թող հագնի քաթանե սրբագործված շապիկը, մարմնի վրա՝ քաթանե անդրավարտիքը, մեջքին կապի քաթանե գոտին, գլխին դնի քաթանե ապարոշ, որովհետև դրանք սուրբ հանդերձանք են։ Իր ամբողջ մարմինը թող լվա ջրով և թող հագնի դրանք։


Մովսեսը բերեց Ահարոնին ու նրա որդիներին, լողացրեց նրանց ջրով,


Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։ Երիտասարդները ներս մտան և նրան մեռած գտնելով՝ հանեցին ու թաղեցին իր ամուսնու մոտ։


Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց, և մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր այս բանը լսեցին։


Բեթսամյուսացիներից Հեքոնեի որդիները, սակայն, չուրախացան, որ տեսել են Տիրոջ Ուխտի տապանակը։ Տերը նրանցից հիսուն հազար յոթանասուն մարդ կոտորեց։ Ժողովուրդը սգաց, քանի որ Տերը ժողովրդին մեծամեծ հարվածներ հասցրեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ