ՂԵՎՏԱԿԱՆ 16:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ24 Նա սուրբ վայրում իր մարմինը թող լվա ջրով, հագնի իր պատմուճանը և դուրս գալով զոհաբերի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը, որով նա քաված պիտի լինի իր, իր ընտանիքի և ժողովրդի, ինչպես նաև քահանաների գործած մեղքերը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ24 Եվ իր մարմինը ջրով լվանա սուրբ վայրում և հագնի իր զգեստները. և դուրս գալով՝ մատուցի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը և քավություն անի իր համար և ժողովրդի համար։ Տես գլուխը |
և ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ։ Սրանք էլ այն սուրբ տեղից չպետք է դուրս գան արտաքին գավիթը, որպեսզի ամեն անգամ, երբ Տիրոջը մերձենան, սուրբ մնան, ժողովրդին մոտենան իրենց պատմուճաններով, որոնցով պաշտամունք են մատուցում, որովհետև սուրբ են դրանք, այլ ժողովրդին մոտենալիս ուրիշ հանդերձներ հագնեն»։