Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 44:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ու երբ դուրս գան արտաքին գավիթ՝ ժողովրդի մոտ, հանելու են իրենց պատմուճանները, որոնցով պաշտամունք են մատուցում, դրանք դնելու են սուրբ սենյակը և հագնելու են ուրիշ պատմուճաններ, որպեսզի ժողովրդին իրենց պատմուճաններով չսրբագործեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Բայց երբ դուրս են գալիս արտաքին գավիթը՝ ժողովրդի մոտ, պետք է այդ հանդերձները հանեն, որոնցով պաշտոն են մատուցում, և դրանք սուրբ սենյակներում դնեն. ուրիշ հանդերձներ հագնեն, որպեսզի ժողովրդին չսրբացնեն իրենց հանդերձներով։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 44:19
13 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց ինձ. «Սա է այն տեղը, որտեղ քահանաները եփելու են զոհերի միսը՝ հանցանքների ու մեղքերի թողության համար։ Այնտեղ են եփելու նաև մաննան՝ ժողովրդին սրբագործելու համար ամենևին դուրս չգալով արտաքին գավիթը»։


Կսրբագործես դրանք, և դրանք կլինեն սրբությունների սրբություն։ Ամեն ոք, որ դիպչի դրանց, կմաքրվի։


Յոթ օր կմաքրես և կսրբագործես զոհասեղանը, որպեսզի զոհասեղանը լինի սրբագույն։ Զոհասեղանին դիպչող ամեն ոք կսրբվի»։


Նա թող հագնի քաթանե սրբագործված շապիկը, մարմնի վրա՝ քաթանե անդրավարտիքը, մեջքին կապի քաթանե գոտին, գլխին դնի քաթանե ապարոշ, որովհետև դրանք սուրբ հանդերձանք են։ Իր ամբողջ մարմինը թող լվա ջրով և թող հագնի դրանք։


Ահարոնն այնուհետև պիտի մտնի Վկայության խորանը, պիտի հանի քաթանե հանդերձը, որը հագել էր սրբարան մտնելու ժամանակ, և այն պիտի թողնի այնտեղ։


“Եթե մարդ սրբագործված միս դնի իր հագուստի քղանցքի մեջ, և իր հագուստը դիպչի հացի կամ թանի, կամ գինու, կամ յուղի, կամ որևէ կերակուրի, մի՞թե այն կսրբանա”»։ Քահանաները պատասխան տվեցին և ասացին՝ ո՛չ։


Քահանան կտավե պատմուճան թող հագնի և կտավե անդրավարտիք՝ իր մարմնի վրա։ Կրակով այրված ողջակեզի մոխիրը թող հավաքի զոհասեղանի վրայից ու դնի զոհասեղանի մոտ։


Ապա թող հանի իր պատմուճանը և հագնի այլ պատմուճան ու մոխիրը թող տանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ