ՂԵՎՏԱԿԱՆ 16:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ23 Ահարոնն այնուհետև պիտի մտնի Վկայության խորանը, պիտի հանի քաթանե հանդերձը, որը հագել էր սրբարան մտնելու ժամանակ, և այն պիտի թողնի այնտեղ։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ23 Ահարոնը մտնի ժողովի վրանը. սրբարան մտնելիս հանի իր հագած կտավե զգեստները և դրանք դնի այնտեղ։ Տես գլուխը |
և ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ։ Սրանք էլ այն սուրբ տեղից չպետք է դուրս գան արտաքին գավիթը, որպեսզի ամեն անգամ, երբ Տիրոջը մերձենան, սուրբ մնան, ժողովրդին մոտենան իրենց պատմուճաններով, որոնցով պաշտամունք են մատուցում, որովհետև սուրբ են դրանք, այլ ժողովրդին մոտենալիս ուրիշ հանդերձներ հագնեն»։