ՂԵՎՏԱԿԱՆ 12:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե նա ի վիճակի չէ իբրև ողջակեզի զոհ գառ բերելու, թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի քավության համար։ Քահանան թող քավություն տա նրան, և նա թող մաքրված համարվի”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե նա ի վիճակի չլինի գառ բերելու, այն ժամանակ երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ թող առնի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը մեղքի զոհի համար։ Քահանան քավություն կանի նրա համար, և նա մաքուր կլինի”»։ |
Քահանան այն թող մատուցի Տիրոջ առաջ, քավություն տա նրան, և մաքուր համարի նրան արյան հեղման պատճառով անմաքուր համարվելուց։ Այս է կարգը նրա մասին, ով արու զավակ կամ աղջիկ կծնի։
Եթե նա աղքատ է և չունի այդ կարողությունը, իր կատարած հանցանքի քավության համար թող բերի մեկ գառ՝ իբրև հանցանքի զոհ, յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ և մեկ գավաթ ձիթայուղ
և երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, որը կարող է. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։
Ութերորդ օրը պետք է առնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, բերի Տիրոջ առջև՝ Վկայության խորանի դուռը, և տա քահանային։
Քահանան դրանցից մեկը պետք է զոհի մեղքի համար, իսկ մյուսը՝ իբրև ողջակեզ։ Քահանան այդ ձևով Տիրոջ առաջ պետք է քավություն անի նրա համար նրա ծորումի պատճառով։
Ութերորդ օրը պետք է վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, բերի քահանայի մոտ՝ Վկայության խորանի դուռը։
Ապա ամբողջ ճարպը թող դնի զոհասեղանին, փրկության զոհի ճարպի նման։ Քահանան քավություն կանի նրա մեղքերին, և նրա մեղքերը կներվեն։
Եթե նա ի վիճակի չէ զույգ տատրակներ կամ աղավնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի քավության համար թող նվիրաբերի մեկ տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև մեղքի զոհ։ Դրա վրա թող ձիթայուղ չլցնի և կնդրուկ չդնի, որովհետև մեղքի զոհ է։
Իսկ եթե կարողություն չունի ոչխարի, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնիների երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։
Հիսուսը տաճար մտավ և վռնդեց բոլոր նրանց, ովքեր տաճարում վաճառում ու գնումներ էին անում, շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները։
Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։