Եթե նա ի վիճակի չէ իբրև ողջակեզի զոհ գառ բերելու, թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի քավության համար։ Քահանան թող քավություն տա նրան, և նա թող մաքրված համարվի”»։
Զգուշացի՛ր բորոտությունից, հետամո՛ւտ եղիր, որ կատարես բոլոր այն օրենքները, որ քեզ կհաղորդեն ղևտացի քահանաները, ինչպես որ ես եմ պատվիրել ձեզ, որ զգույշ լինեք։
Եվ երբ նա հասավ քաղաքներից մեկը, բորոտությամբ պատված մի մարդ, Հիսուսին տեսնելով, երեսի վրա ընկած՝ աղաչեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։