Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՂԵՎՏԱԿԱՆ 12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Կանանց մաքրվելը որդեծնությունից հետո

1 Տերն ասաց Մովսեսին.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե որևէ կին հղիանա և արու զավակ ծնի, թող նա անմաքուր համարվի յոթ օր, իր դաշտանի շրջանի օրերի չափով անմաքուր թող համարվի։

3 Ութերորդ օրը թող որդու մարմնի անթլփատությունը թլփատի։

4 Եվ երեսուներեք օր էլ նրա արյան մաքրման օրեր պիտի լինեն։ Նա ոչ մի մաքուր բանի ձեռք չպիտի տա և սրբարան չպիտի մտնի, մինչև լրանան նրա մաքրվելու օրերը։

5 Իսկ եթե նա աղջիկ ծնի, թող յոթ օր անմաքուր համարվի՝ ըստ դաշտանի օրերի, և վաթսունվեց օր էլ նրա արյան մաքրման օրեր պիտի լինեն։

6 Երբ լրանան նրա մաքրման օրերը, որդու կամ դստեր ծննդյան պարագայում, նա թող մեկ տարեկան գառ ողջակեզ մատուցի և մի զույգ աղավնի կամ տատրակ՝ իբրև մեղքի զոհ, Վկայության խորանի դուռը՝ քահանայի մոտ, թող բերի։

7 Քահանան այն թող մատուցի Տիրոջ առաջ, քավություն տա նրան, և մաքուր համարի նրան արյան հեղման պատճառով անմաքուր համարվելուց։ Այս է կարգը նրա մասին, ով արու զավակ կամ աղջիկ կծնի։

8 Եթե նա ի վիճակի չէ իբրև ողջակեզի զոհ գառ բերելու, թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի քավության համար։ Քահանան թող քավություն տա նրան, և նա թող մաքրված համարվի”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ