Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 5:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եթե նա ի վիճակի չէ զույգ տատրակներ կամ աղավնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի քավության համար թող նվիրաբերի մեկ տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև մեղքի զոհ։ Դրա վրա թող ձիթայուղ չլցնի և կնդրուկ չդնի, որովհետև մեղքի զոհ է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Իսկ եթե նա կարողություն չունենա երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերելու, այն ժամանակ մեղք գործողը իր ընծայի համար թող բերի մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր մեղքի զոհի համար։ Դրա վրա ո՛չ յուղ լցնի և ո՛չ էլ կնդրուկ դնի, որովհետև դա մեղքի զոհ է։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 5:11
23 Խաչաձեւ Հղումներ  

Չափեցին և տեսան՝ ումը որ շատ էր սահմանված չափից, չավելացավ, իսկ ումը՝ քիչ սահմանված չափից, չպակասեց։ Յուրաքանչյուրն իր կարիքի չափով էր հավաքել։


Մեկ չափը հավասար է երեք գրիվի մեկ տասներորդ մասի։


Իսկ եթե Տիրոջը մատուցվող ողջակեզի ընծան թռչուն է, տատրակ կամ աղավնի թող լինի ընծան։


Եթե նա ի վիճակի չէ իբրև ողջակեզի զոհ գառ բերելու, թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի քավության համար։ Քահանան թող քավություն տա նրան, և նա թող մաքրված համարվի”»։


Եթե նա աղքատ է և չունի այդ կարողությունը, իր կատարած հանցանքի քավության համար թող բերի մեկ գառ՝ իբրև հանցանքի զոհ, յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ և մեկ գավաթ ձիթայուղ


Եթե որևէ մեկն աղքատ լինի՝ վճարելու այդ գինը, նա պետք է դիմի քահանային, և քահանան նրա գինը թող նվազեցնի։ Ինչ կարողություն որ ունի ուխտ անողը, ըստ այդմ էլ նրա համար գին թող նշանակի քահանան։


Նա այդ թող տանի քահանային, և քահանան, դրանից մի բուռ վերցնելով իբրև հիշատակի բաժին, թող դնի Տիրոջ ողջակեզի զոհասեղանին, որովհետև մեղքի զոհ է։


Տիրոջ նկատմամբ կատարած իր հանցանքների ու գործած մեղքերի համար նա հոտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող մատուցի՝ իբրև մեղքի զոհ։ Քահանան թող քավի նրա մեղքերը, և նրա մեղքերը թող ներվեն։


Նա զոհասեղանի պատին թող շաղ տա մեղքի զոհի արյունից, իսկ մնացած արյունը թող քամի զոհասեղանի խարսխին, որովհետև մեղքի զոհ է։


Այդ մսին դիպչողը կսրբանա, և եթե դրա արյունից ընկնի զգեստի վրա, այն պետք է լվացվի մաքուր վայրում։


երկու դեպքում էլ ամուսինն իր կնոջը թող տանի քահանայի մոտ և նրա համար մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր մատուցի՝ առանց վրան յուղ լցնելու և կնդրուկ դնելու, որովհետև դա խանդի ընծայաբերում է, հիշատակի ընծայաբերում, մեղքը հիշեցնող ընծայաբերում։


Նա որպես ընծա մատուցեց հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ,


Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ (Ղևտ. 12.8)։


Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Եվ գրեթե ամեն ինչ արյունով էր մաքրվում՝ ըստ Օրենքի, և առանց արյուն թափելու թողություն չէր լինում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ