Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 15:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Ութերորդ օրը պետք է վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, բերի քահանայի մոտ՝ Վկայության խորանի դուռը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Ութերորդ օրը նա իր համար պիտի վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և դրանք բերի ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 15:29
8 Խաչաձեւ Հղումներ  

Երբ լրանան նրա մաքրման օրերը, որդու կամ դստեր ծննդյան պարագայում, նա թող մեկ տարեկան գառ ողջակեզ մատուցի և մի զույգ աղավնի կամ տատրակ՝ իբրև մեղքի զոհ, Վկայության խորանի դուռը՝ քահանայի մոտ, թող բերի։


Եթե նա ի վիճակի չէ իբրև ողջակեզի զոհ գառ բերելու, թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը՝ մեղքերի քավության համար։ Քահանան թող քավություն տա նրան, և նա թող մաքրված համարվի”»։


Ութերորդ օրը պետք է առնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, բերի Տիրոջ առջև՝ Վկայության խորանի դուռը, և տա քահանային։


Երբ դադարի կնոջ արյունահոսությունը, նա պետք է մաքրվի յոթ օր, ապա մաքուր համարվի։


Քահանան դրանցից մեկը պետք է զոհի մեղքերի քավության համար, իսկ մյուսը՝ իբրև ողջակեզ։ Քահանան այդ ձևով Տիրոջ առաջ պետք է քավություն տա նրան իր անմաքուր ծորումի համար”։


Ութերորդ օրը Մովսեսը կանչեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես նաև Իսրայելի ծերակույտին։


Իսկ ութերորդ օրը նա քահանայի մոտ՝ Վկայության խորանի դուռը, թող բերի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ։


Հիսուսը տաճար մտավ և վռնդեց բոլոր նրանց, ովքեր տաճարում վաճառում ու գնումներ էին անում, շուռ տվեց լումայափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ