Լսի՛ր, Տե՜ր, իմ աղոթքը, Որովհետև ես հույժ տկարացա. Փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, Որովհետև ինձանից հզոր եղան։
Հռոմեացիներին 8:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես որ գրված է. «Քեզ համար ենք մեռնում ամեն օր. համարվեցինք ոչխար սպանդի համար» (Սաղ. 43(44).23)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես որ գրված է. «Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք և որպես մորթվելու ոչխար համարվեցինք» (Սաղ. 44.22)։ |
Լսի՛ր, Տե՜ր, իմ աղոթքը, Որովհետև ես հույժ տկարացա. Փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, Որովհետև ինձանից հզոր եղան։
Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Նա մորթվելու տարվեց ոչխարի պես. և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ և այնպես իր բերանը չի բացում։
Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։
Դու, ո՛վ Տեր, գիտես ինձ, տեսար ինձ և քո առաջ փորձեցիր իմ սիրտը. հավաքի՛ր նրանց իբրև մորթելու ոչխար և մաքրագործի՛ր նրանց սպանության օրվա համար։
Ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչև իսկ ժամանակը պիտի գա, երբ ով սպանի ձեզ, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։
Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։
Գրքի ընթերցվող հատվածն այս էր. «Մորթվելու տարվեց նա, ինչպես մի ոչխար, և ինչպես անմռունչ գառն իր բուրդը խուզողի առաջ, այնպես էլ նա իր բերանը չի բացում։
Ես ամեն օր մահվան դեմ եմ կանգնում։ Երդվում եմ այն պարծանքով, որ ունեմ ձեր հանդեպ մեր Տեր Հիսուս Քրիստոսով։
Ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, վերջինների շարքը դասեց մահապարտների պես, որովհետև տեսարան դարձանք աշխարհի՝ թե՛ հրեշտակների և թե՛ մարդկանց համար։
Եվ մեզ վրա անձնապես զգացինք մահվան վճիռը, որպեսզի ապավինենք ոչ թե ինքներս մեզ, այլ Աստծուն, որ հարություն է տալիս մեռելներին։
Աբրահամի սերո՞ւնդ են՝ ես էլ։ Քրիստոսի սպասավորնե՞ր են, ավելի հանդգնությամբ կարող եմ ասել, թե ես առավե՛լ ևս։ Եթե վաստակով՝ առավել, եթե գանակոծությամբ՝ առավե՛լ ևս, եթե բանտարկությամբ՝ ավելի՛ քան նրանք, եթե մահվան վտանգով՝ բազում անգամ։
իբրև անծանոթներ, բայց բոլորից ճանաչվածներ, իբրև մահամերձներ, բայց ահավասիկ ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ,
Եվ սա այն բանի համար, որ ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահվանը,