30 Ինչո՞ւ ենք և մենք ամեն ժամ մեզ վտանգի ենթարկում։
30 Եվ մենք ինչո՞ւ ենք ամեն ժամ վտանգի մեջ։
իբրև անծանոթներ, բայց բոլորից ճանաչվածներ, իբրև մահամերձներ, բայց ահավասիկ ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ,
Ինչ վերաբերում է ինձ, եղբայրնե՛ր, եթե ես թլփատություն էի քարոզում, ապա ինչո՞ւ եմ դեռևս հալածվում։ Այդ դեպքում խաչը կդադարեր գայթակղություն լինելուց։
Ես ամեն օր մահվան դեմ եմ կանգնում։ Երդվում եմ այն պարծանքով, որ ունեմ ձեր հանդեպ մեր Տեր Հիսուս Քրիստոսով։
Մինչ նավարկում էին, նա քուն մտավ։ Եվ ծովակի վրա հողմամրրիկ իջավ. ծովն ուռչում էր, նավակը ջրով լցնում, իսկ աշակերտներն էլ տագնապի էին մատնվել։
Այլապես, ի՞նչ կանեն նրանք, ովքեր մկրտվում են մեռելների փոխարեն, եթե իրոք մեռելները հարություն չեն առնում. ուրեմն ինչո՞ւ են մկրտվում նրանց փոխարեն։