Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 11:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Բայց ես նման էի մի ընտելացած գառի, որ տարվում է մորթվելու, և չգիտեի, թե իմ դեմ ինչ խորհուրդներ են խորհում, թե՝ «Ծառն իր պտղով տապալենք և այն կենդանիների երկրից կտրենք, որ նրա անունն այլևս չհիշվի»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 11:19
28 Խաչաձեւ Հղումներ  

Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։


Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։


Քանզի ճնճղուկն իր բույնը գտավ, տատրակը՝ իր բույնը, Որտեղ իր ձագերը պիտի դնի։ Քո սեղանը, Տե՛ր զորությունների, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ։


Բայց մահկանացուն չգիտի նրա ճանապարհը, չգտնվեց էլ այն մարդկանց մեջ։


Գադի ցեղից՝ Ռագուելի որդի Եղիսափանը,


Ասացի, որ երկրի վրա այլևս չեմ տեսնի Աստծու փրկությունը, ոչ էլ՝ այնտեղ բնակվողներից որևէ մեկին։


Չարագործերն անօրեն ծրագրերն են խորհում՝ անիրավ խոսքերով կործանելով խեղճերին և դատի ժամանակ անտեսելով աղքատների խոսքը.


Արդարների հիշատակը պիտի ներբողվի, իսկ ամբարիշտների անունը պիտի ջնջվի։


և նա հիմարացած գնալով կնոջ հետևից, ինչպես արջառը՝ կառափնարան, կամ ինչպես շունը՝ թոկը վզին,


Ես հիշեցի օրերը հին, հիշեցի քո բոլոր գործերը, Խորհեցի քո ստեղծածների մասին


Եվ տեսնում է խոնարհներին երկնքում և երկրում.


Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները, Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես Եվ չեն աղոթում Աստծուն։


Իսկ երբ Երեմիան դադարեց խոսելուց՝ ամբողջ ժողովրդին ամեն բան ասելով այնպես, ինչպես նրան հրամայել էր Տերը, նրան բռնեցին քահանաները, սուտ մարգարեներն ու ողջ ժողովուրդը և ասացին. «Դու անպայման պիտի մեռնես,


Տեսար իմ ողջ արդարությունը, նայեցիր իմ բոլոր խորհուրդներին։


Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զորքը՝ նրա գերեզմանի շուրջը։ Բոլոր սրախողխող ընկածներն անթլփատ իջան երկրի խորքերը, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։ Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ,


Ամբարիշտին մի՛ մոտեցրու արդարների արոտին, և մի՛ խաբվիր նրա որովայնի լիությամբ։


Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»,- ասում է Տերը։


Եփրեմն Աստծու հետ տեսուչ է, մարգարեն՝ գայթակղության թակարդ նրա բոլոր ճանապարհներին. մոլորություն տնկեցին Աստծու տան մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ