Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
Հռոմեացիներին 16:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ խաղաղության Աստված շուտով ձեր ոտքերի տակ կխորտակի սատանային։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի. ամեն։ |
Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
որ տրորում է լեցուն հնձանը։ Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր. զայրույթով տրորեցի նրանց, բարկությամբ ճմլեցի նրանց և գետնին հավասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արյունաթաթախ արեցի.
Եվ կլինեն պատերազմողների պես, որ կկոխկռտեն ցեխը պատերազմի ճանապարհներին ու ճակատամարտ կտան, որովհետև Տերը նրանց հետ է, և կամաչեն հեծյալները երիվարների վրա։
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։
Ահա ձեզ իշխանություն տվեցի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա։ Եվ ձեզ բոլորովին չեն վնասելու։
Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքիս կառավարիչը, և Կվարտոս եղբայրը։
Նրան, որ կարող է ձեզ հաստատուն պահել ըստ իմ ավետարանի և ըստ քարոզության Հիսուս Քրիստոսի, ըստ այն խորհրդի հայտնության, որ անցյալ բոլոր ժամանակներում ծածկված էր,
Ով մեղք է գործում, սատանայից է, քանի որ սատանան մեղանչող է ի սկզբանե։ Աստծու Որդին հենց նրա համար հայտնվեց, որ քանդի սատանայի գործերը։
Եվ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու արքայությունը և նրա Օծյալի իշխանությունը, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսողը, որ Աստծու առաջ նրանց մասին գիշերուզօր չարախոսում էր։