Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 12:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եվ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու արքայությունը և նրա Օծյալի իշխանությունը, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսողը, որ Աստծու առաջ նրանց մասին գիշերուզօր չարախոսում էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Այժմ եղավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու թագավորությունը, իշխանությունը նրա Օծյալի, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշերուզօր մեր Աստծու առաջ չարախոսում էր նրանց մասին։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 12:10
24 Խաչաձեւ Հղումներ  

Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,


Բայց դե փորձի՛ր մեկնել ձեռքդ ու դիպչել նրա ունեցվածքին ու կտեսնես, որ նա քո ներկայությամբ անգամ չի օրհնի քեզ»։


Սատանան, ընդդիմանալով Տիրոջը, պատասխան տվեց. «Մի՞թե Հոբը ձրի է պաշտում Տիրոջը.


Մեկնի՛ր ձեռքդ, դիպչի՛ր նրա ոսկորներին ու մարմնին և կտեսնես, թե նա քո ներկայությամբ կօրհնի՞ քեզ»։


Աստված նրանց մեջ է, և նրանք չեն սասանվի, Նրանց կօգնի Աստված վաղորդայնից վաղորդայն։


Հիսուսը պատասխանեց նրան. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 24.30բ)»։


Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։


քո արքայությունը թող գա, քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։


Նա ասաց նրանց. «Երբ աղոթքի կանգնեք, ասե՛ք. Հա՛յր մեր, սուրբ թող լինի քո անունը. քո արքայությունը թող գա։


Եվ Տերն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երբ դուք միասին հավաքվեք, ես էլ հոգով ձեզ հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ հանդերձ,


Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։


Նույնպես զառամյալ կանանց հորդորի՛ր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարեխրատ,


Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։


Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։


Եվ ով հաղթի ու իմ գործերը պահի մինչև վերջ, նրան իշխանություն պիտի տամ ազգերի վրա։


Բարձր ձայնով աղաղակում էին և ասում. «Փրկությունը մեր Աստծո՛ւնն է, որ նստում է աթոռի վրա, ինչպես և Գառանը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ