33 Եվ խաղաղության Աստված թող լինի ձեզ ամենքիդ հետ։ Ամեն։
33 Եվ խաղաղության Աստվածը թող ձեզ բոլորիդ հետ լինի. ամեն։
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Եվ խաղաղության Աստված շուտով ձեր ոտքերի տակ կխորտակի սատանային։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքիս կառավարիչը, և Կվարտոս եղբայրը։
որովհետև Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության։
Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։
Խաղաղությո՜ւն եղբայրներին և սե՜ր հավատով հանդերձ՝ Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Այն, ինչ ուսանեցիք, ստացաք, լսեցիք և տեսաք իմ մեջ, դա պիտի անեք։ Եվ խաղաղության Աստվածը կլինի ձեզ հետ։
Եվ խաղաղության Աստված ինքը թող մաքրի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ էությունը՝ հոգին, շունչը և մարմինն անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։
Եվ խաղաղության Տերն ինքը թող միշտ ձեզ խաղաղություն տա ամեն ինչում։ Տերը ձեզ բոլորիդ հետ։
Տեր Հիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի։ Շնորհը քեզ հետ։
Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ Հովիվն է,
Եվ ահա Բոոսը եկավ Բեթղեհեմից և ասաց իր հնձվորներին. «Տերը ձեզ հետ»։ Նրանք ասացին. «Տերն օրհնի քեզ»։