Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 63:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 որ տրորում է լեցուն հնձանը։ Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր. զայրույթով տրորեցի նրանց, բարկությամբ ճմլեցի նրանց և գետնին հավասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արյունաթաթախ արեցի.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Ես մենակ եմ կոխոտել հնձանը, ժողովուրդներից ոչ մի մարդ չկար ինձ հետ. ես կոխոտեցի նրանց իմ զայրույթի մեջ և տրորեցի իմ բարկությամբ. նրանց արյունը ժայթքեց իմ հանդերձների վրա, և ես ներկեցի իմ բոլոր զգեստները,

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 63:3
18 Խաչաձեւ Հղումներ  

Իր ավանակին կկապի որթատունկից, իսկ որթատունկի ոստից՝ էշի քուռակին։ Իր պատմուճանը կլվա գինով և իր հագուստը՝ խաղողի արյամբ։


և Հեուն ասաց նրանց. «Ցա՛ծ գցեք դրան»։ Ցած նետեցին այդ կնոջը. նրա արյունը պատերի ու ձիերի վրա ցայտեց, և ձիերը ոտքի կոխան արեցին նրան։


Անմիջապես խորտակի՛ր ամբարիշտներին,


Արդարև, Զորությունների Տիրոջ կողմից խռովության, ոտնատակ տալու և շփոթության օր է Սիոնի հովտում. մեծ ու փոքր, առհասարակ մոլորված, թափառում են լեռների վրա։


Աստված մեզ հանգիստ է պարգևելու այս լեռան վրա, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպես որ կալն է ճզմվում կամնասայլի տակ։


Եփրեմի վարձկաններիդ հպարտության պսակը ոտքի կոխան պիտի լինի,


Իբրև զրահ հագավ արդարությունը, իբրև սաղավարտ՝ գլխին դրեց փրկությունը, իբրև հանդերձ ու պատմուճան՝ իր վրա գցեց վրեժխնդրությունը, որ հատուցում տա նրանց։


Իմ բարկությամբ տրորեցի և իմ զայրույթով մորթեցի նրանց, գետնին հավասարեցրի նրանց։


Նա ջնջեց իմ միջից իմ ընտիր-ընտիր զորավորներին, իմ ընտրյալների կոտորածի ժամն ազդարարեց. Տերը, ինչպես հնձանում, ճզմեց կույսին՝ Հուդայի դստերը։ Ահա թե ինչու եմ ինձ լացի տվել։


Եվ ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, ոտքի կոխան կլինի, ինչպես ցեխը՝ ճանապարհի վրա։


Եվ կլինեն պատերազմողների պես, որ կկոխկռտեն ցեխը պատերազմի ճանապարհներին ու ճակատամարտ կտան, որովհետև Տերը նրանց հետ է, և կամաչեն հեծյալները երիվարների վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ