Հռոմեացիներին 11:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն էլ ասում է. «Թող նրանց սեղաններն իրենց համար դառնան որոգայթ ու խայծ, գայթակղություն ու հատուցում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթն էլ ասում է. «Նրանց սեղանը թող որոգայթ դառնա նրանց համար, խայծ և գայթակղություն ու հատուցում նրանց։ |
«Ես տվեցի քեզ այդ հույսը, բայց դու ինձ չհիշեցիր,- ասում է Տերը.- մի՞թե ես չստեղծեցի ամուլին և ծննդկանին»,- ասում է քո Աստվածը։
Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, գայթակղություն ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը»։
Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։
Կհատուցեմ վրեժխնդրության օրը, այն ժամանակ, երբ նրանք կշեղեն իրենց ուղին, որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, և ձեր դատաստանը պատրաստ է։
Որովհետև, եթե այն խոսքը, որ հրեշտակների միջոցով ասվեց, հաստատուն մնաց, և ամեն հանցանք ու անհնազանդություն արդար պատիժ ստացան,