Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 32:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Կհատուցեմ վրեժխնդրության օրը, այն ժամանակ, երբ նրանք կշեղեն իրենց ուղին, որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, և ձեր դատաստանը պատրաստ է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Իմն է վրեժխնդրությունն ու հատուցումը. Նրանց ոտքը կերերա ժամանակին, Որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, Եվ շուտով կգա նրանց համար պատրաստվածը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 32:35
34 Խաչաձեւ Հղումներ  

Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։


Արդարև, ճանաչում ենք նրան, ով ասաց. «Իմն են վրեժխնդրությունները, և ես պիտի հատուցեմ» (Բ Օր. 32.35)։ Եվ դարձյալ. «Տերը պիտի դատի իր ժողովրդին» (Բ Օր. 32.36)։


Աստված նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը. Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։


Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ], և ժայռերը խորտակվեցին նրանից։


Ահա թե ինչու նրանց ճանապարհն իրենց համար սայթաքուն պիտի դառնա. խավարի մեջ պիտի գայթեն ու կործանվեն նրա մեջ, որովհետև այն տարին, երբ նրանց այցելելու լինեմ, չարիք պիտի բերեմ նրանց վրա,- ասում է Տերը։


Գոհաբանական սաղմոս Դավթի Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև, Աղաղակենք մեր փրկիչ Աստծուն,


Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ, Նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները։ Ազգե՛ր, ուրախացե՛ք Նրա ժողովրդի հետ, նրան թող զորացնեն Աստծու բոլոր հրեշտակները, որովհետև նրա որդիների արյան վրեժն է պահանջվում. թշնամիների վրեժն է պահանջվելու, և դատաստան է արվելու։ Թող ատելի մարդկանց հատուցի, և Տերը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»։


Վեմ գլորման և վեմ գայթակղության, որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին։


որովհետև այդ տեսիլքը դեռևս ժամանակների համար է և կծագի վերջում և ոչ ունայնության մեջ։ Բայց եթե ուշանա, հույսով սպասի՛ր նրան, որովհետև նա, ով գալու է, կգա և չի ուշանա։


Տիրոջը՝ ձեր Աստծուն, փա՛ռք տվեք, քանի դեռ խավարը չի պատել, և ձեր ոտքերը խավար լեռների վրա չեն սայթաքել։ Լույս պիտի ակնկալեք, իսկ այնտեղ մահվան ստվերներ են. ձեզ դնելու են խավարի մեջ։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես հիվանդություն կբերեմ այդ ժողովրդի վրա, հայրերն ու զավակները միասին կվարակվեն նրանով, հարևան ու ընկեր կկորչեն միասին»։


որովհետև նա Աստծու պաշտոնյա է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև զուր տեղը չէ սուրը մեջքին կրում։ Աստծու սպասավոր է նա՝ բարկությամբ պատժելու նրան, ով չարիք է գործում։


Սակավաթիվը հազարավոր է դառնալու, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տերս, ժամանակ առ ժամանակ հավաքելու եմ նրանց։


Դրա համար էլ այնտեղ շատերը պիտի տկարանան, ընկնեն ու խորտակվեն. մարդիկ, որոնք ապահովության մեջ էին, պաշարման պիտի ենթարկվեն»։


Նրանք ասում են. «Այն, ինչ որ կատարելու է, թող շուտ վրա հասնի, որ տեսնենք. թող ժամանի Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք»։


Խավար են ճանապարհներն ամբարիշտների, և չգիտեն՝ ինչպե՜ս են գայթակղվում։


Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սելլային. «Լսե՛ք ինձ, Ղամեքի՛ կանայք, ակա՛նջ դրեք իմ խոսքերին։ Մի մարդու սպանեցի, որ ինձ վերք էր հասցրել, մի երիտասարդի, որ ինձ հարվածել էր։


Բայց հիմա գնա՛, իջի՛ր և այդ ժողովրդին առաջնորդի՛ր այն վայրը, որի մասին ասել եմ քեզ։ Իմ հրեշտակը կգնա քո առջևից։ Բայց այն օրը, երբ այցելեմ, նրանց մեղքերը իրենց վրա պիտի դնեմ»։


Քո հայրենակիցների նկատմամբ վրեժխնդիր մի՛ լինիր և ոխ մի՛ պահիր։ Սիրի՛ր քո մերձավորին այնպես, ինչպես ինքդ քեզ։ Ես եմ Տերը։


Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։


որպեսզի վերացնես քո տիրոջ՝ Աքաաբի տունը և իմ ծառա մարգարեների ու Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժը լուծես Հեզաբելից ու նրա ամբողջ տնից,


Պիտի ամաչե՞ն, որ պղծություն գործեցին։ Սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքներում պատկառանք չզգացին, դրա համար երբ իրենց այցելելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն և ուժասպառ լինեն,- ասում է Տերը։


Բայց Տերն ինձ հետ էր որպես պատերազմող և ուժ էր տալիս։ Դրա համար էլ նրանք հալածեցին ինձ, բայց ոչ մի հնարք չկարողացան գտնել, խիստ ամոթով մնացին, որովհետև ոչինչ չկարողացան հնարել։ Նրանց անարգանքը թող հավիտյանս չմոռացվի։


Բաբելոնի վրա հասավ թշվառությունը, նրա սպառազեն մարդիկ բռնվեցին, նրա աղեղնավորները զարհուրեցին։ Չէ՞ որ Աստված հատուցանող է. Տերն ինքը պիտի հատուցի նրա պատիժը


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա մի չարիք, մի չարիք է վրա հասել.


Եփրեմն անիրավությունների կապոց է, և նրա մեղքերը ծածկված են։


Հզոր է Տերը, նա վրեժխնդիր է, ժողովուրդներին հպատակ է դարձնում ինձ։


հուշկապարիկներն են բնակվելու նրա մեջ, ոզնիներն են ձագ հանելու նրա ապարանքներում։ Պիտի գա ժամանակը, շտապ հասնի, չի հապաղելու, օրերը երկար սպասել չեն տալու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ