Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 11:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Թող խավարեն նրանց աչքերը, որպեսզի չտեսնեն, և նրանց թիկունքը մշտապես կորացա՛ծ պահիր» (Սաղ. 68(69).22-23)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նրանց աչքերը թող խավարեն, որպեսզի չտեսնեն, ու նրանց թիկունքները միշտ կորացա՛ծ պահիր» (Սաղ. 69.22-23)։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 11:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ Աստված նույնիսկ մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով գցեց տարտարոսը, որպեսզի նրանք պահվեն դատաստանի օրվա համար։


Նրանց միտքը խավարել է, օտարացած են Աստծու կյանքից իրենց տգիտության պատճառով, որ նրանց մեջ է, իրենց սրտի կուրության հետևանքով։


ինչպես որ գրված է. «Աստված նրանց հիմարության հոգի տվեց, աչքեր, որոնցով չպիտի տեսնեն, և ականջներ, որոնցով չպիտի լսեն մինչև այժմ» (Բ Օր. 29.4, Ես. 29.10)։


Որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերն անմտությամբ խավարեցին։


ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։


Եվ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանությունը, այլ լքեցին իրենց բնակատեղին, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց դատաստանի մեծ օրվա համար,


Սրանք անջուր աղբյուրներ են և մրրիկից քշված մառախուղներ. խավարի աղջամուղջը հավիտյան նրանց համար է պահված.


Ո՛վ դատարկ արոտներ, որ լքում եք ոչխարները։ Սուրը նրա բազկին է և նրա աջ աչքին։ Նրա բազուկն ամբողջությամբ կչորանա, և նրա աջ աչքն ամբողջությամբ կկուրանա։


Ես ձեզ սրի եմ մատնելու, և ամենքդ կոտորվելու եք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարություն կատարեցիք և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։


Այն տալու եմ քեզ անիրավողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապեցրին քեզ, ովքեր քեզ ասում էին. “Խոնարհվի՛ր, որ անցնենք”։ Եվ քո մեջքը գետնին հավասար դարձրին քո վրայով անցնողների համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ