Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 11:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Դավիթն էլ ասում է. «Նրանց սեղանը թող որոգայթ դառնա նրանց համար, խայծ և գայթակղություն ու հատուցում նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Դավիթն էլ ասում է. «Թող նրանց սեղաններն իրենց համար դառնան որոգայթ ու խայծ, գայթակղություն ու հատուցում։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 11:9
18 Խաչաձեւ Հղումներ  

Հատուցի՛ր նրանց իրենց գործերի համեմատ և իրենց վարմունքի չարության համեմատ. իրենց ձեռքի գործերի պե՛ս հատուցիր նրանց. նրանց հատուցումը վերադարձրո՛ւ իրենց։


Որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված խոսքը հաստատուն եղավ, և ամեն հանցանք ու անհնազանդություն իր արդար պատիժն ստացան,


Բայց Աստված նրան ասաց. "Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու"։


«Ես, որ հասցնում եմ երկունքի, ծնել չե՞մ տա,- ասում է Տերը,- կամ ես, որ ծնել եմ տալիս, արգանդը կփակե՞մ»,- ասում է քո Աստվածը։


Նա հատուցում է տալու ըստ արարքների. զայրույթ իր հակառակորդներին, հատուցում՝ իր թշնամիներին. նաև ծովեզրի երկրներին պիտի հատուցի իրենց վարձը։


Որովհետև միամիտների խոտորումը նրանց պիտի սպանի, և անմիտների անհոգությունը պիտի կործանի նրանց։


Իմն է վրեժխնդրությունն ու հատուցումը. Նրանց ոտքը կերերա ժամանակին, Որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, Եվ շուտով կգա նրանց համար պատրաստվածը։


Եվ նա դարձավ Պետրոսին ու ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, դու ինձ համար գայթակղություն ես, որովհետև դու խորհում ես ոչ թե այնպես, ինչպես Աստված է կամենում, այլ այնպես, ինչպես մարդիկ»։


Այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի մտածե՛ք, որ եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինեք։


Նրա ծուղակը հողի մեջ է թաքցված, և նրա որոգայթը՝ ճանապարհի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ