խորհուրդ արեց ծերերի ու զինվորականների հետ՝ փակելու քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը։ Եվ փակեցին դրանք։
Հայտնություն 8:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փող հնչեցրեց երրորդ հրեշտակը, և երկնքից հրաբորբոք ջահի պես մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդի ու աղբյուրների վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և երկնքից ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդ մասի և ջրերի աղբյուրների վրա։ |
խորհուրդ արեց ծերերի ու զինվորականների հետ՝ փակելու քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը։ Եվ փակեցին դրանք։
Արդ, ինչպե՞ս երկնքից ընկավ Արուսյակը, որ ծագում էր առավոտյան. նա, որ տիրում էր բոլոր ազգերին, ընկավ գետնին ու խորտակվեց։
Եվ կլինի այն օրը,- ասում է Տերը,- նրա մեջ երկու մասեր կանհետանան ու կպակասեն, բայց երրորդը կմնա նրա մեջ։
Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։
«Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, ելան փեսային ու հարսին դիմավորելու։
ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։
Բացատրեմ խորհուրդն այն յոթ աստղերի, որ տեսար իմ աջ ձեռքին, ինչպես և յոթ ոսկե ճրագակալները. յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, և յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները։
Եվ նրա պոչը քաշեց-տարավ երկնքի աստղերի մեկ երրորդ մասն ու դրանք գցեց երկրի վրա։ Նա եկավ կանգնեց այն կնոջ առաջ, որ ծնելու վրա էր, որպեսզի, երբ կինն իր որդուն ծնի, կուլ տա նրան։
Եվ ասում էր բարձր ձայնով. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը. և երկրպագե՛ք երկնքի և երկրի և ծովի ու ջրերի աղբյուրների Արարչին»։
Եվ երկնքի աստղերը թափվեցին երկրի վրա, ինչպես թզենու վաղահաս պտուղներ՝ ուժգին հողմից շարժված,
Առաջին հրեշտակը հնչեցրեց փողը, և եղան կարկուտ ու արյունով խառնված հուր, ու գցվեց երկրի վրա ու այրեց երկրի մեկ երրորդ մասը և ծառերի մեկ երրորդ մասը, ինչպես նաև ամբողջ դալար խոտը։
Փող հնչեցրեց հինգերորդ հրեշտակը, և տեսա, որ մի աստղ ընկավ երկնքից, որին տրվեց անդունդների գբի բանալին։
Եվ արձակվեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկության մեկ երրորդ մասին։
Եվ մարդկության մեկ երրորդ մասը կոտորվեց այս հարվածներից՝ այն կրակից, ծխից և ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից.
Հուդայից երեք հազար մարդ իջան Ետեմի քարայրն ու ասացին Սամփսոնին. «Չգիտե՞ս, որ այլազգիներն իշխում են մեզ վրա, ինչո՞ւ արեցիր այդ բանը մեզ հետ»։ Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպես որ նրանք վարվեցին ինձ հետ, այդպես էլ ես վարվեցի նրանց հետ»։