Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 9:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Եվ արձակվեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկության մեկ երրորդ մասին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ արձակվեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստված էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկանց մեկ երրորդին։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 9:15
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ մարդկության մեկ երրորդ մասը կոտորվեց այս հարվածներից՝ այն կրակից, ծխից և ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից.


Առաջին հրեշտակը հնչեցրեց փողը, և եղան կարկուտ ու արյունով խառնված հուր, ու գցվեց երկրի վրա ու այրեց երկրի մեկ երրորդ մասը և ծառերի մեկ երրորդ մասը, ինչպես նաև ամբողջ դալար խոտը։


ծովային կենդանիների մեկ երրորդ մասը կոտորվեց, կենդանի ինչ շունչ որ կար, ապականվեց, և նավերի մեկ երրորդ մասը ոչնչացավ։


Նրանք ունեին կարիճների պոչերի նման պոչեր և խայթոցներ՝ իրենց պոչերին, և իշխանություն ունեին հինգ ամիս չարչարելու մարդկանց։


Եվ նրանց հրաման տրվեց, որ չսպանեն նրանց, այլ հինգ ամիս չարչարեն, իսկ նրանց չարչարանքն էլ նման էր մարդուն հարվածող կարիճի խայթոցների։


Փող հնչեցրեց երկրորդ հրեշտակը, և հրդեհված լեռան նման մի մեծ զանգված ընկավ ծովը, և ծովի մեկ երրորդ մասը արյուն դարձավ,


Փող հնչեցրեց երրորդ հրեշտակը, և երկնքից հրաբորբոք ջահի պես մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդի ու աղբյուրների վրա։


Եվ երբ լրանա հազար տարին, հրեշտակը պիտի արձակի սատանային և հանի բանտից։ Սա պիտի ելնի ու մոլորեցնի երկրի չորս կողմերում գտնվող ազգերին, որոնք հայտնի են Գովգ և Մագովգ անունով՝ պատերազմի նպատակով հավաքելու համար ծովի ավազի չափ զորք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ