Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 8:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Առաջին հրեշտակը հնչեցրեց փողը, և եղան կարկուտ ու արյունով խառնված հուր, ու գցվեց երկրի վրա ու այրեց երկրի մեկ երրորդ մասը և ծառերի մեկ երրորդ մասը, ինչպես նաև ամբողջ դալար խոտը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Առաջին հրեշտակը փողը հնչեցրեց, և եղավ կարկուտ ու արյան հետ խառնված կրակ ու թափվեց երկրի վրա, և այրվեց երկրի մեկ երրորդ մասը, և ծառերի մեկ երրորդ մասը, ու ամբողջ դալար խոտը։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 8:7
29 Խաչաձեւ Հղումներ  

Բարկացրին նրան Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] մոտ. Մովսեսը տանջվեց նրանց համար,


Մովսեսը փարավոնի մոտից ելավ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, և որոտն ու կարկուտը դադարեցին, ու երկրի վրա այլևս անձրև չտեղաց։


Ահավասիկ Տիրոջ ահավոր ու խիստ բարկությունը, որ թափվում է կարկուտի պես, և ապաստանելու ոչ մի տեղ չկա. նա նման է բուռն հեղեղներին ու հորդառատ ջրերին, որ ողողում են երկիրը, և երկրին հանգստություն է բերելու ձեռքերով։


Եվ մի ակնթարթում այցելության պիտի գա Զորությունների Տերը՝ թնդյունով, որոտումով ու բարձրաձայն կանչով, փոթորկված մրրիկով և լափող կրակի բոցով։


Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը, ցույց պիտի տա իր բազկի զայրույթը՝ սրտմտությամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահավոր բարկությամբ, ինչպես և ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։


Եթե կարկուտ էլ թափվի, ձեզ վրա չի գալու։ Անտառում բնակվողները նույնպես պիտի լինեն այնպես ապահով, ինչպես նրանք, որոնք դաշտում են։


Նրան դատաստան եմ տեսնելու արյունով ու ժանտախտով, անձրևների հեղեղներով ու քարե կարկուտով. հուր ու ծծումբ եմ տեղալու նրա ու բոլոր նրանց վրա, որ նրա հետ կլինեն, բազմաթիվ ազգերի վրա, որ կլինեն նրա հետ։


Նշաններ ցույց կտամ վերևում՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա. արյուն, հուր և ծխե մրրիկ։


Քանզի խորշակով հանդերձ ծագեց արևը և չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ, ու նրա վայելուչ տեսքը կորավ. այդպես էլ հարուստը պիտի թառամի՝ իր հարստությամբ հանդերձ։


Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին Իսրայելի որդիների առաջից, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի քարեր թափեց մինչև Ազեկա։ Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց Իսրայելի որդիները պատերազմում սրով կոտորեցին։


քանզի «ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը՝ խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկը՝ թափվում,


Եվ նրա պոչը քաշեց-տարավ երկնքի աստղերի մեկ երրորդ մասն ու դրանք գցեց երկրի վրա։ Նա եկավ կանգնեց այն կնոջ առաջ, որ ծնելու վրա էր, որպեսզի, երբ կինն իր որդուն ծնի, կուլ տա նրան։


Առաջինը գնաց և իր գավաթի պարունակությունը թափեց երկրի վրա, և չար ու մեծ-մեծ պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որ ունեին գազանի դրոշմը ու երկրպագել էին նրա արձանին։


Մարդկանց վրա երկնքից թափվեց խոշոր, մեկ տաղանդաչափ կարկուտ։ Եվ մարդիկ հայհոյում էին Աստծուն, որ երկնքում է, կարկուտի պատուհասի պատճառով, որովհետև պատուհասը մեծ էր ու սաստիկ։


Եվ ահա տեսա դեղնավուն մի ձի, որի վրայի հեծյալի անունն էր Մահ, իսկ Դժոխքն էլ հետևում էր նրան։ Եվ նրան իշխանություն տրվեց՝ աշխարհի մեկ չորրորդ մասի վրա կոտորած անելու սրով, սովով, մահով և երկրի գազաններով։


Եվ դրանից հետո տեսա չորս հրեշտակներ, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններին և պահել էին երկրի չորս հողմերը, որպեսզի հողմ չփչի ո՛չ երկրի, ո՛չ ծովի և ո՛չ էլ ծառերի վրա։


Եվ արձակվեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկության մեկ երրորդ մասին։


Եվ մարդկության մեկ երրորդ մասը կոտորվեց այս հարվածներից՝ այն կրակից, ծխից և ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից.


Եվ նրանց արգելվեց երկրի խոտին ու ծառերին վնաս տալ, այլ միայն երկրի վրա ապրող այն մարդկանց, որոնք իրենց ճակատի վրա չունեին Աստծու կնիքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ