Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 8:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 ծովային կենդանիների մեկ երրորդ մասը կոտորվեց, կենդանի ինչ շունչ որ կար, ապականվեց, և նավերի մեկ երրորդ մասը ոչնչացավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ ծովային կենդանիների մեկ երրորդ մասը մեռավ, ու նավերի մեկ երրորդ մասը ոչնչացավ։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 8:9
13 Խաչաձեւ Հղումներ  

Երկրորդն իր գավաթը թափեց ծովի մեջ։ Ջրերը փոխվեցին ու մեռելի արյան վերածվեցին, և ծովի մեջ եղած ամեն կենդանի արարած սատկեց։


Առաջին հրեշտակը հնչեցրեց փողը, և եղան կարկուտ ու արյունով խառնված հուր, ու գցվեց երկրի վրա ու այրեց երկրի մեկ երրորդ մասը և ծառերի մեկ երրորդ մասը, ինչպես նաև ամբողջ դալար խոտը։


Փող հնչեցրեց չորրորդ հրեշտակը, և զարկվեց արեգակի, լուսնի ու աստղերի մեկ երրորդ մասը, խավարեց ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը։


Փող հնչեցրեց երրորդ հրեշտակը, և երկնքից հրաբորբոք ջահի պես մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդի ու աղբյուրների վրա։


ծովի բոլոր նավերի դեմ, բոլոր վեհաշուք նավերի դեմ։


Եվ կլինի այն օրը,- ասում է Տերը,- նրա մեջ երկու մասեր կանհետանան ու կպակասեն, բայց երրորդը կմնա նրա մեջ։


Եվ նրանցից, ովքեր իրենց զորության վրա են հույս դնում, Իրենց մեծ հարստությամբ են պարծենում։


Մարգարեություն Տյուրոսի մասին։ Ողբացե՛ք, Կարքեդոնի՛ նավեր, քանզի կարքեդոնացիները կործանվեցին և այլևս չեն վերադառնա կիտացիների երկրից, ուր գերության քշվեցին։


Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, և եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտացիների ողջ երկրում արյուն էր։


Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։


Եվ արձակվեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկության մեկ երրորդ մասին։


Եվ մարդկության մեկ երրորդ մասը կոտորվեց այս հարվածներից՝ այն կրակից, ծխից և ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից.


Եվ նրա պոչը քաշեց-տարավ երկնքի աստղերի մեկ երրորդ մասն ու դրանք գցեց երկրի վրա։ Նա եկավ կանգնեց այն կնոջ առաջ, որ ծնելու վրա էր, որպեսզի, երբ կինն իր որդուն ծնի, կուլ տա նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ