Հայտնություն 22:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղն առավոտի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բաները վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես եմ Դավթի արմատն ու սերունդը և առավոտյան փայլող աստղը»։ |
Արդ, ինչպե՞ս երկնքից ընկավ Արուսյակը, որ ծագում էր առավոտյան. նա, որ տիրում էր բոլոր ազգերին, ընկավ գետնին ու խորտակվեց։
և կասես նրան. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ահա՛ մարդը, որի անունը Ծագում է. կծագի իր ներսից և կշինի Տիրոջ տունը։
Ես ցույց եմ տալու նրան, բայց ոչ հիմա, երանելի եմ դարձնելու նրան, բայց ոչ մոտ ժամանակում։ Ծագելու է Հակոբի աստղը, մի մարդ է բարձրանալու Իսրայելից և հարվածելու է Մովաբի իշխաններին, գերեվարելու է Սեթի բոլոր հետնորդներին։
և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։
Եսային դարձյալ ասում է. «Հեսսեի արմատը պիտի ծլի և նա, որ պիտի ելնի, իշխան է լինելու հեթանոսների. հեթանոսները նրա վրա են հույս դնելու» (Ես. 11.10)։
նրանցն են նահապետները, ըստ մարմնի նրանցից է նաև Քրիստոսը, որ բոլորից վեր, հավիտյանս օրհնյալ Աստված է։ Ամեն։
Ունենք նաև մարգարեական ավելի հաստատուն խոսքը, որին եթե անսաք, լավ կանեք, քանզի այն մութ տեղում լույս տվող ճրագ է, մինչև օրը լուսանա, և արուսյակը ծագի ձեր սրտերում։
Հայտնություն Հիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստված ցույց տվեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով, և իմացրեց այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառա Հովհաննեսին,
ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթ եկեղեցիներին՝ Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում։
Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն նրանից, որ Է, որ էր, և որը գալու է. նաև Հոգու յոթ զորություններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է.
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Սուրբ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, չպիտի վնասվի երկրորդ մահից”»։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ուտի թաքցված մանանայից, և նրան կտամ հաղթական վկայության սպիտակ քարը ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է”»։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում”»։
Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով,
Հրեշտակն ինձ ասաց. «Այս խոսքերը վստահելի են և ճշմարիտ. մարգարեներին ներշնչող Տերը՝ Աստված, իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մոտ՝ ցույց տալու այն, ինչ որ շուտով լինելու է։
Բայց երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր. ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղից է՝ Դավթի արմատից, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։