Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթ եկեղեցիներին՝ Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 որ ասում էր. «Ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և ուղարկի՛ր Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում գտնվող յոթ եկեղեցիներին»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 1:11
37 Խաչաձեւ Հղումներ  

Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում նա, ով ունի Աստծու յոթ Հոգիները և յոթ աստղերը. տեսա քո գործերը, որ կենդանի եղողի անուն ունես, բայց մեռած ես։


Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն նրանից, որ Է, որ էր, և որը գալու է. նաև Հոգու յոթ զորություններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է.


Տերն ինձ պատասխան տվեց և ասաց. «Այդ տեսիլքը հստակորեն գրի՛ր տախտակների վրա, որպեսզի ով կարդա, վստահ կարդա,


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատյանի մեջ։


Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ և ճշմարիտ վկան՝ Աստծու արարածների Սկիզբը.


Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին. բացում է, և չկա մեկը, որ փակի. փակում է, ու չկա մեկը, որ բացի։


Թիատիրայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Աստծու Որդին, որի աչքերը նման են կրակի բոցի, իսկ ոտքերը՝ շիկացած պղնձի.


Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում նա, ով սրած երկսայրի սուրն ունի.


Զմյուռնիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Անսկիզբն ու Անվախճանը, որ մեռավ և կենդանացավ.


Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, Եփեսոսում գտնվող սրբերին ու Քրիստոսին հավատացողներին։


Արդ, նստի՛ր ու գրի՛ր տախտակի վրա և գրքի մեջ, որպեսզի դա պահպանվի իր ժամանակի համար և հավիտյանս հավիտենից,


Եվ գահի վրա նստողն ինձ ասաց. «Ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ավելացրեց. «Գրի՛ր, այս խոսքերը ճշմարիտ և վստահելի են»։


Եվ հրեշտակն ինձ ասաց. «Գրի՛ր այս բանը. երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչված են Գառան հարսանիքի ընթրիքին»։ Եվ կրկին ասաց. «Այս խոսքերն Աստծու ճշմարիտ խոսքերն են»։


Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից ի Տեր ննջեցին։ Հոգին այս է ասում, որպեսզի հանգստանան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևի իրենց»։


Երբ յոթ որոտները թնդացին, ուզում էի գրել, բայց երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ծածկի՛ր, ինչ որ խոսեցին յոթ որոտները և մի՛ գրիր»։


Գրի՛ր, ինչ որ տեսնում ես, ինչ որ կա և ինչ որ այսուհետև սահմանված է լինելու։


«Ես եմ Այբը ու ես եմ Քեն»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։


Երբ գնում էի Մակեդոնիա, քեզ խնդրեցի, որ Եփեսոսում մնաս, որպեսզի պատվեր տաս ոմանց, որ չուսուցանեն օտար վարդապետություններ


Ուրեմն գրե՛ք օրհներգության այս խոսքերը, դրանք սովորեցրե՛ք Իսրայելի որդիներին, դրանք դրե՛ք նրանց բերանը, և այդ օրհներգությունն Իսրայելի որդիների մեջ ինձ համար վկայություն թող լինի։


Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,


որ վկայեց Աստծու խոսքը և Հիսուս Քրիստոսի վկայությունը. ինչ որ տեսավ, ինչ որ կար և ինչ որ լինելու էր այնուհետև։


Բայց առայժմ մնում եմ Եփեսոսում մինչև Պենտեկոստեի տոնը,


Եթե մարդու պես դատեի, ապա ի՞նչ օգուտ ունեի Եփեսոսում գազանների դեմ մարտնչելու։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն՝ ուտենք, խմենք, քանի որ վաղը մեռնելու ենք (Ես. 22.13)։


Միլետոսից Եփեսոս մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երեցներին։


Ապողոս անունով մի հրեա՝ ծագումով ալեքսանդրիացի, ճարտարախոս մարդ, եկավ հասավ Եփեսոս։ Նա Սուրբ Գրքին հմուտ էր։


Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թյուվատիրա քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. նրա սիրտը Տերն ինքն էր բացել՝ անսալու Պողոսի խոսքերին։


Ուզում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսի նեղություն եմ կրում ձեր և լաոդիկեցիների համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ինձ չեն տեսել անձնապես,


Բացատրեմ խորհուրդն այն յոթ աստղերի, որ տեսար իմ աջ ձեռքին, ինչպես և յոթ ոսկե ճրագակալները. յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, և յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները։


Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում նա, որ յոթ աստղեր ունի իր աջ ձեռքում և շրջում է յոթ ոսկե աշտանակների միջև։


Բայց ասում եմ ձեզ՝ Թիատիրայում մնացածներիդ, որ չեք պահում այս վարդապետությունը, և չիմացաք, ինչպես ասում են, սատանայի ծածուկ մտքերը. ձեզ վրա ուրիշ ծանրություն չեմ դնում,


Սակայն Սարդիսում մի քանի հոգի ունես, որոնք չկեղտոտեցին իրենց զգեստները և պիտի շրջեն սպիտակ զգեստների մեջ, որոնց արժանի եղան։


Եվ դարձյալ ասաց ինձ. «Այս գրքի մարգարեության խոսքերը կնքված մի՛ պահիր, քանզի ժամանակը մոտ է։


Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղն առավոտի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ