Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 22:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Հրեշտակն ինձ ասաց. «Այս խոսքերը վստահելի են և ճշմարիտ. մարգարեներին ներշնչող Տերը՝ Աստված, իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մոտ՝ ցույց տալու այն, ինչ որ շուտով լինելու է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ ինձ ասաց. «Այս խոսքերը հավաստի և ճշմարիտ են։ Տերը՝ մարգարեների հոգիների Աստվածը, ուղարկեց իր հրեշտակին, որ իր ծառաներին ցույց տա այն, ինչ շուտով պիտի լինի»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 22:6
26 Խաչաձեւ Հղումներ  

Այն, որ փարավոնի երազը կրկնվել է երկու անգամ, վկայում է, որ Աստծու խոսքը հաստատապես կատարվելու է, և որ Աստված չի հապաղելու։


Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղեցնողներին և նրանց, ովքեր Օրենքի դեմ են գործում,


ինչպես որ խոսել էր սրբերի բերանով, որոնք հին դարերում նրա մարգարեներն էին.


Օրենքն ու մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննեսը. այնուհետև ավետարանվում է Աստծու արքայությունը, և ամեն ոք ձգտում է մտնել այնտեղ։


Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ ճշմարտապես գիտեմ, որ Տերն ուղարկեց իր հրեշտակին և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու հրեա ժողովրդի ամեն ակնկալությունից»։


Բայց ինչպես որ Աստված նախօրոք հայտնել էր բոլոր մարգարեների բերանով իր Քրիստոսի չարչարվելը, այդպես էլ կատարեց։


որ Աստված նախապես խոստացել էր իր մարգարեների միջոցով սուրբ գրվածքների մեջ


Մարգարեների ներշնչումները ենթարկվում են մարգարեներին,


Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թե ժամանակն արդեն կարճացել է։ Այսուհետև նրանք, ովքեր կին ունեն, թող ապրեն այնպես, իբր չունեն,


իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, երբ մեր Տերը՝ Հիսուսը, հայտնվի երկնքից իր զորության հրեշտակներով,


Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։


քանի որ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։


հիշե՛ք սուրբ մարգարեների կողմից նախապես ասված պատգամները, ինչպես նաև ձեր առաքյալների կողմից ասված Տիրոջ և Փրկչի պատվիրանները։


Հայտնություն Հիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստված ցույց տվեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով, և իմացրեց այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառա Հովհաննեսին,


Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։


Եվ հրեշտակն ինձ ասաց. «Գրի՛ր այս բանը. երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչված են Գառան հարսանիքի ընթրիքին»։ Եվ կրկին ասաց. «Այս խոսքերն Աստծու ճշմարիտ խոսքերն են»։


Եվ գահի վրա նստողն ինձ ասաց. «Ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ավելացրեց. «Գրի՛ր, այս խոսքերը ճշմարիտ և վստահելի են»։


Եվ եկավ մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք ունեին յոթ գավաթներ՝ լցված յոթ վերջին պատուհասներով։ Նա խոսեց ինձ հետ ու ասաց. «Ե՛կ, քեզ պիտի ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»։


Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից։ Այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով,


Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղն առավոտի։


Ահա շուտով պիտի գամ։ Երանի՜ նրան, ով պահում է այս մարգարեության խոսքը»։


Այնուհետև տեսա, որ ահա երկնքում բացված մի դուռ կար, և փողի ձայնը, որ լսել էի դրանից առաջ, խոսում էր ինձ հետ ու ասում. «Ելի՛ր այստեղ, և քեզ ցույց պիտի տամ, ինչ որ ապագայում լինելու է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ