Հայտնություն 14:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այդպիսին պիտի խմի Աստծու ցասման գինուց, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ։ Նա պիտի տանջվի, հրով և ծծմբով, Աստծու և Գառան առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նա Աստծու ցասման գինուց պիտի խմի, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ, և պիտի տանջվի սուրբ հրեշտակների ու Գառան առաջ կրակի և ծծմբի մեջ։ |
«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
Այնտեղ պիտի երկյուղի մատնվեն, որտեղ վախ չկա, Որովհետև Աստված պիտի ցրի մարդահաճոների ոսկորները։ Պիտի ամաչեն և մատնվեն ամոթի, Որովհետև Աստված անարգեց նրանց։
Մեղավորները՝ խոտի պես բուսնելով, Եվ անօրենություն գործողները՝ ծաղկելով, Կկործանվեն հավիտյանս հավիտենից,
Ապշահար եղաք, հիմարացաք, թմրեցիք, է՛լ ավելի թմրեցիք, հարբեցիք, բայց ո՛չ գինուց և ո՛չ էլ ցքիից.
Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, Երուսաղե՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկության բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։
«Ապա ասա՛ նրանց. այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Պիտի խմեք ու հարբեք, հիմարանաք ու կործանվեք և ոտքի չեք կանգնելու այն սրի պատճառով, որ ես ուղարկելու եմ ձեզ վրա”։
Այսպես է ասում Տերը. «Ահա նրանք, ում թույլատրված չէր բաժակից խմել, խմելով հարբեցին, իսկ դու բոլորովին անպատի՞ժ պիտի մնաս. դու չես արդարանա, այլ խմելով պիտի հարբես,
և սաստիկ հարբեցնի նրա զորավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զորագլուխներին ու նրա զորավոր մարդկանց. նրանք պիտի ննջեն հավիտենական քնով ու չարթնանան»,- ասում է արքան, որի անունը Տեր Ամենակալ է։
Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ եդովմացիների դուստր, որ բնակվում ես օստացիների այդ երկրում, քեզ էլ կհասնի այս բաժակը. վեր կկենաս ու կխմես, կխմես ու նորից կվերադարձնես։
Նրան դատաստան եմ տեսնելու արյունով ու ժանտախտով, անձրևների հեղեղներով ու քարե կարկուտով. հուր ու ծծումբ եմ տեղալու նրա ու բոլոր նրանց վրա, որ նրա հետ կլինեն, բազմաթիվ ազգերի վրա, որ կլինեն նրա հետ։
Դու ևս փառքի փոխարեն անարգանքի հագուրդը խմի՛ր, շարժվի՛ր և դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, և անարգանք կուտակվեց քո փառքի վրա.
Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին՝ կարող ենք։
Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար,
Ապա փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսն ի վայր ընկավ, աղոթեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։
Ով ինձ և իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ, Մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով»։
Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ մի արդար և աստվածավախ մարդ, հարգված նաև ամբողջ հրեա ազգի կողմից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ քեզ իր տունը կանչելու և քեզնից մի խոսք լսելու»։
Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այդպես արեց այդ երկրին, ո՞րն է նրա խոր զայրույթի և այդ բարկության պատճառը”։
իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, երբ մեր Տերը՝ Հիսուսը, հայտնվի երկնքից իր զորության հրեշտակներով,
ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով, և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։
Եվ չորս կենդանիների կողմից յոթ հրեշտակներին տրվեցին յոթ գավաթներ՝ լի ցասումով Աստծու, որ կենդանի է հավիտյանս հավիտենից։
Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, ու ընկան ազգերի քաղաքները։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, և Աստված նրան տվեց իր սաստիկ բարկության գինու բաժակը։
քանի որ նրա կատաղի պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը և երկրի թագավորները, որոնք պոռնկացան նրա հետ։ Եվ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխությունից»։
Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։
Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին։ Եվ նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասումնալի բարկության գինու հնձանը։
Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։
Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։