Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 18:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Հատուցե՛ք դրան, ինչպես դա ձեզ հատուցեց, և նրան իր գործերի չափով կրկնապատի՛կը տվեք։ Այն բաժակով, որ նա լցրեց, նրան կրկնապատի՛կ լցրեք։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 18:6
21 Խաչաձեւ Հղումներ  

Հրամա՛ն տվեք ամենքին՝ գնալու Բաբելոնի վրա, բոլոր աղեղնավորներին, թե՝ «Բանա՛կ դրեք դրա շուրջը, որպեսզի ոչ ոք այդտեղից չփրկվի։ Հատուցե՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ արեք դրան, որովհետև ընդդիմացավ Տիրոջը՝ Իսրայելի սուրբ Աստծուն»։


Եվ իմ փոխարեն Տերը կհատուցի։ Քո ողորմությունը հավերժ է, Տե՜ր, Մի՛ անտեսիր ձեռքիդ գործերը։


Ցնծության աղաղա՛կ բարձրացրեք նրա շուրջը, որովհետև թուլացան նրա ձեռքերը, տապալվեցին աշտարակները, և կործանվեցին նրա պարիսպները, քանզի վրեժխնդրությունն Աստծուց է։ Վրեժխնդի՛ր եղեք դրանից. ինչպես ինքն արեց՝ իրե՛ն արեք։


Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, ու ընկան ազգերի քաղաքները։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, և Աստված նրան տվեց իր սաստիկ բարկության գինու բաժակը։


այդպիսին պիտի խմի Աստծու ցասման գինուց, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ։ Նա պիտի տանջվի, հրով և ծծմբով, Աստծու և Գառան առաջ։


Բաբելոնին և քաղդեացի բնակիչներին պիտի փոխհատուցեմ այն բոլոր չարիքների համար, որ ձեր աչքի առաջ գործեցին Սիոնի նկատմամբ,- ասում է Տերը։-


Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ՝ զարդարված ոսկով, մարգարիտով և թանկագին քարերով։ Նա իր ձեռքին բռնել էր ոսկե բաժակ, որը լի էր նրա գարշելի և անմաքուր պոռնկությամբ։


Եվ կնստեք ամրոցներում, դուք, ժողովրդի կալանավորնե՛ր, և քո պանդխտության մեկ օրվա դիմաց կրկնակին կհատուցեմ քեզ։


Իմ հալածիչնե՛րը թող ամոթահար լինեն, և ոչ թե ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, և ոչ թե ես զարհուրեմ. սև օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարվածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։


Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրավությունների դիմաց, նաև նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց կուռքերի մեռելոտիներով և իրենց անօրենություններով լցրին իմ ժառանգությունը»։


Աղեքսանդրոսը բազում չարիք պատճառեց ինձ։ Թող Տերը հատուցի նրան ըստ իր գործերի։


և ամբողջ երկրի վիրավորները պիտի ընկնեն Բաբելոնում»։


նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ նրա պոռնկության գինուց հարբեցին երկրի բնակիչները»։


ովքեր գերեվարության են գնալու, պիտի գերեվարվեն, ովքեր սրով են մեռնելու, սրով էլ պիտի սպանվեն, ոմանք ինքնասպան կլինեն։ Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։


դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։


Ձեր ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք և ապա դարձյալ պիտի ժառանգեք երկիրը, և հավիտենական ուրախություն պիտի լինի ձեզ համար։


Զորությամբ է Տիրոջ ձայնը Եվ մեծ վայելչությամբ.


Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։


Նայի՛ր նրանց ամբարտավան աչքերին, ո՛վ Տեր, և նրանց արժանի հատուցումը նրանց գլխի՛ն բեր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ