Հայտնություն 11:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ իմ երկու վկաներին պիտի պատվիրեմ, որ քուրձ հագած մարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օր շարունակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ երկու վկաներին իշխանություն կտամ, և հազար երկու հարյուր վաթսուն օր քուրձ հագած կմարգարեանան։ |
Դավիթը Հովաբին ու նրա հետ եղած ամբողջ ժողովրդին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստները, քո՛ւրձ հագեք ու ողբացե՛ք Աբենների վրա»։ Դավիթ արքան գնում էր դագաղի հետևից։
Այս խոսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջև, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. նա քուրձ հագավ այն օրը, երբ սպանվեց հեզրայելացի Նաբոթը։ Նա գլխիկոր էր ման գալիս։
Դավիթն աչքերը բարձրացրեց ու տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Դավիթն ու ծերունիները, քուրձ հագած, երեսնիվայր գետնին ընկան։
Նույն ամսի քսանչորսին Իսրայելի որդիները հավաքվեցին, սկսեցին պահք պահել, քուրձ հագան և մոխիր ցանեցին իրենց գլուխներին։
Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։
Ահա քեզ այսօր կարգեցի ազգերի ու թագավորությունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, վերակառուցես ու հիմնես»։
Իջան ու գետնին հավասարվեցին։ Սիոնի դստեր ծերերը պապանձվեցին, հող ցանեցին իրենց գլխին, քուրձ հագան։ Երուսաղեմի կույսերի իշխաններին գետնին տապալեցին։
կամբողջացնես ամենը։ Դարձյալ կննջես՝ աջ կողքիդ վրա, և Հուդայի տան անիրավությունները կկրես քառասուն օր. յուրաքանչյուր տարվա դիմաց մեկ օր եմ սահմանել քեզ։
Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։
Եվ նինվեացի մարդիկ հավատացին Աստծուն, պահք քարոզեցին, և նրանց մեծից մինչև փոքրը քուրձ հագավ։
Մարդ և անասուն քուրձ հագան և ամբողջ սրտով աղաղակեցին Աստծուն. դարձավ յուրաքանչյուրն իր չար ճանապարհներից և անօրենությունից, որ իր ձեռքում ուներ, և ասացին.
Սակայն այդ տղամարդկանցից երկուսը մնացել էին բանակատեղիում. մեկի անունը Ելդադ էր, մյուսինը՝ Մովդադ։ Ոգին նաև նրանց վրա հանգչեց։ Նրանք յոթանասուն գրանցվածների մեջ էին, և թեև խորան չէին եկել, բայց մարգարեացան բանակատեղիում։
«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։
Իսկ եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու և երեք վկաների բերանով հաստատվի ամեն խոսք (Բ Օր. 19.15)։
«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում եղած լինեին այն զորավոր գործերը, որ կատարվեցին ձեր մեջ, արդարև վաղուց քուրձերի մեջ ու մոխրի վրա նստած՝ ապաշխարած կլինեին։
Հովհաննեսը պատասխանեց ու ասաց. «Մարդն ինքն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից, այդ տրված չէ։
Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք»։
ովքեր նրա հետ Գալիլեայից Երուսաղեմ էին բարձրացել և ովքեր ներկայումս էլ ժողովրդի առաջ նրա վկաներն են։
սպանեցիք կյանքի Առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց. և այդ բանին մենք իսկ վկա ենք։
Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։
Երրորդ անգամ է, որ գալու եմ ձեզ մոտ, որպեսզի «ամեն խոսք հաստատվի երկու կամ երեք վկաների բերանով» (Բ Օր. 17.6, 19.15)։
Երկու կամ երեք մարդկանց վկայությամբ պետք է մեռնի մահվան դատապարտվածը. մեկ մարդու վկայությամբ չի կարելի նրան մահվան դատապարտել։
«Որևէ մեկի անօրենությունները, հանցանքներն ու կատարած մեղքերն ապացուցելու համար մեկ մարդու վկայությունը բավական չէ։ Երկու կամ երեք վկաների բերանով պետք է հաստատվի ամեն բան։
և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ
Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն և մի՛ չափիր, քանի որ այն տրվել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։
Նրանք իշխանություն ունեն փակելու երկինքը, որպեսզի իրենց մարգարեության օրերին անձրև չտեղա. իշխանություն ունեն և ջրերի վրա՝ դրանք արյուն դարձնելու, ինչպես նաև հարվածելու երկրին բոլոր հարվածներով, քանի անգամ որ կամենան։
Եվ կինը փախավ դեպի անապատ, որտեղ նրան տեղ էր պատրաստվել Աստծու կողմից, որպեսզի այնտեղ կերակրվի հազար երկու հարյուր վաթսուն օր։
Եվ նրան տրվեց բերան՝ մեծ-մեծ խոսելու և Աստծուն հայհոյելու։ Եվ քառասուներկու ամսվա համար նրան իշխանություն տրվեց։
Ես, ընկնելով նրա ոտքերի առաջ, երկրպագեցի նրան, իսկ նա ինձ ասաց. «Լսի՛ր, մի՛ ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք վկայում են Հիսուսին։ Տիրոջը՝ Աստծո՛ւն երկրպագիր, քանզի Հիսուսի մասին վկայությունը մարգարեության Հոգով է։
Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։