Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ Կորնթացիներին 13:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Երրորդ անգամ է, որ գալու եմ ձեզ մոտ, որպեսզի «ամեն խոսք հաստատվի երկու կամ երեք վկաների բերանով» (Բ Օր. 17.6, 19.15)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Այս երրորդ անգամ է, որ ձեզ մոտ եմ գալիս. «Երկու-երեք վկաների բերանով ամեն ինչ կհաստատվի» (Բ Օր. 17.6, 19.15)։

Տես գլուխը Պատճենել




Բ Կորնթացիներին 13:1
11 Խաչաձեւ Հղումներ  

Երբ կսկսես խոսել արքայի հետ, ես կմտնեմ ու կհաստատեմ քո խոսքերը»։


իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։


եկան երկու անօրեններ, նստեցին նրա դիմաց և վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ Նաբոթի ապստամբության մասին ու ասացին. «Նաբոթն հայհոյեց Աստծուն և արքային»։ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին և քարկոծելով սպանեցին։


Ով մեկին սպանի, վկաներո՛վ թող սպանեն մարդասպանին։ Մեկ հոգու վկայությունը բավարար չէ մահվան վճիռ արձակելու համար։


Իսկ եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու և երեք վկաների բերանով հաստատվի ամեն խոսք (Բ Օր. 19.15)։


Ահա երրորդ անգամ է, որ պատրաստվում եմ գալ ձեզ մոտ. ձեզ համար բեռ չեմ լինի, որովհետև ձեր ունեցածը չեմ փնտրում, այլ ձեզ։ Որովհետև որդիները չէ, որ պարտավոր են հայրերի համար հարստություն կուտակել, այլ հայրերը՝ որդիների։


Երկու կամ երեք մարդկանց վկայությամբ պետք է մեռնի մահվան դատապարտվածը. մեկ մարդու վկայությամբ չի կարելի նրան մահվան դատապարտել։


«Որևէ մեկի անօրենությունները, հանցանքներն ու կատարած մեղքերն ապացուցելու համար մեկ մարդու վկայությունը բավական չէ։ Երկու կամ երեք վկաների բերանով պետք է հաստատվի ամեն բան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ