Հակոբոս 4:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուրեմն հնազանդվե՛ք Աստծուն և դիմադրե՛ք սատանային, ու նա հեռու կմնա ձեզանից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։ |
Արդ, կամակորություն մի՛ արեք, փա՛ռք տվեք Աստծուն, մտե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ նա ձեզնից հեռացնի իր սաստիկ բարկությունը։
«Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»։
Թագավորին ու բռնացող իշխաններին ասացե՛ք. «Խոնարհվե՛ք ու գետնի՛ն նստեք, քանի որ ձեր փառքի պսակն ընկավ ձեր գլուխներից։
Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք և սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք,
որովհետև նրանք անգիտանալով Աստծու արդարութունը և փորձելով հաստատել իրենց արդարությունը՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։
որովհետև գրված է. «Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- որ ամեն ծունկ իմ առջև է խոնարհվելու, և ամեն լեզու Աստծուն է խոստովանելու» (Ես. 45.23)։
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ։
Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։
Սամուելն ամեն ինչ պատմեց նրան՝ ոչինչ չթաքցնելով նրանից։ Հեղին ասաց. «Տերը թող անի այն, ինչ բարի է իր համար»։