«Տեսա՞ր, որ զղջաց իմ առջև։ Եվ քանի որ իմ առջև ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանության օրոք, այլ նրա որդո՛ւ օրոք չարիք կթափեմ նրա տան վրա»։
քանի որ քո սիրտը փափկեց, դու խոնարհ գտնվեցիր Տիրոջ առջև, երբ լսեցիր, թե ի՛նչ է ասվել Երուսաղեմի և նրա բնակիչների մասին, թե լինելու է ավերածություն ու անեծք, և պատառոտեցիր քո հանդերձները, լաց եղար իմ առջև, իսկ ես լսեցի այդ,- ասում է Տերը,-
Նրա աղոթքի խոսքերը, և թե ինչպե՛ս Տերը լսեց նրան, ինչպես նաև նրա բոլոր մեղքերն ու նրա անհավատարմությունը Տիրոջ հանդեպ և այն տեղերը, ուր պաշտամունքի բարձունքներ շինեց, պաշտամունքային փայտե սյուներ կանգնեցրեց ու կուռքեր պատրաստեց նախքան իր դարձի գալը, ահա գրի են առնված տեսանողների գրքերում։
Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Մինչև ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպեսզի պաշտեն ինձ։
Մովսեսն աղաչեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՛ր, ինչո՞ւ ես այդպես խիստ զայրանում քո ժողովրդի վրա, որին քո մեծ զորությամբ ու հզոր բազկով դուրս բերեցիր եգիպտացիների երկրից։
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
Նաև բոլոր նրանք, ովքեր նրա բոլոր պատերազմներում խույս են տվել, սրով են ընկնելու. իսկ բոլոր նրանց, ովքեր մնալու են, չորս ուղղություններով ցրիվ եմ տալու։ Եվ կիմանաք, որ ես՝ Տերս եմ ասել”»։
դրա համար ես էլ նրանց հակառակվեցի բարկությամբ և ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։ Այնժամ պիտի ամաչի նրանց անթլփատ սիրտը, և այնժամ պիտի ընդունեն իրենց մեղքերը։
Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ, ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը, բայց արդարություն գործել, ողորմություն սիրել և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։