Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 26:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքա, ես երկնային տեսիլքին անհնազանդ չգտնվեցի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքա, ես երկնային տեսիլքին անհնազանդ չեղա,

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 26:19
13 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ խրատը կբացի իմ ականջները, և ես անհնազանդ չեմ դառնա ու չեմ ընդդիմանա։


Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և կամ ո՞վ կգնա այդ ժողովրդի մոտ»։ Եվ ես ասացի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։


Ես ասացի. «Չեմ տա Տիրոջ անունը, այլևս չեմ խոսի նրա անունից»։ Սակայն իմ սրտում կարծես կրակ վառվեց, բորբոքվեց ոսկորներիս մեջ, ու ես ամեն կողմից լքված մնացի, չկարողացա հանդարտվել։


Ամբողջությամբ արեցի այնպես, ինչպես որ Տերն ինձ պատվիրել էր. ցերեկը գերության հանդերձանք հագա, երեկոյան էլ իմ ձեռքով պատը փորեցի, և նրանց աչքի առաջ գաղտագողի, գլխիկոր էի գնում։


Տիրոջ Հոգին ինձ վերցրեց, վեր բարձրացրեց, ու համբառնալով գնում էի՝ հետևելով իմ հոգու մղումին։ Տիրոջ ձեռքն ինձ վրա զորավոր եղավ։


Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։


որպեսզի բացես նրանց աչքերը, նրանց խավարից դեպի լույս դարձնես և սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և սրբերի հետ՝ ժառանգության բաժին՝ իմ հանդեպ ունեցած հավատով”։


«Իմ մասին հրեաների արած բոլոր ամբաստանությունների համար, Ագրիպպա՛ս արքա, ինձ երանելի եմ համարում, քանի որ այսօր քո առաջ եմ պատասխան տալու։


այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարության արժանի գործեր անեն։


հայտնել իր Որդուն իմ միջոցով, որպեսզի քարոզեմ նրան հեթանոսների մեջ, ես անմիջապես որևէ մեկի չտեղեկացրի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ