Եփրոնը նստած էր Քետի որդիների հետ։ Նա պատասխանեց Աբրահամին՝ ի լուր Քետի որդիների ու բոլոր քաղաք մտնողների,
ՀՌՈՒԹ 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաղաքի դռանը գտնվող ամբողջ ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Մենք վկա ենք»։ Ծերերն ասացին. «Տերը քո տունը մտնող կնոջը թող դարձնի Ռաքելի և Լիայի նման, որոնք երկուսով կառուցեցին Իսրայելի տունը։ Դու Եփրաթայում ո՛ւժ հավաքիր և Բեթղեհեմում անո՛ւն վաստակիր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը, որ դռանն էր, և ծերերն ասացին. «Վկա ենք։ Թող Տերը քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքելի և Լիայի պես, այդ երկուսի նման, որ շինեցին Իսրայելի տունը. և դու ուժեղացի՛ր Եփրաթայի մեջ ու Բեթլեհեմի մեջ անո՛ւն վաստակիր։ |
Եփրոնը նստած էր Քետի որդիների հետ։ Նա պատասխանեց Աբրահամին՝ ի լուր Քետի որդիների ու բոլոր քաղաք մտնողների,
Եվ օրհնելով Ռեբեկային՝ ասացին. «Քո՛ւյր մեր, քո սերունդը թող հազարավոր ու բյուրավոր դառնա և ժառանգի քո թշնամիների քաղաքները»։
Երբ լույսը բացվեց, Հակոբը տեսավ, որ Լիան է։ Եվ Լաբանին ասաց. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թե Ռաքելի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»։
Լիան հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։ Լիան նրան կոչեց Ռուբեն՝ ասելով. «Տերը տեսավ իմ տառապանքները։ Հիմա իմ ամուսինը կսիրի ինձ»։
Նա հրովարտակ գրեց Աքաաբի անունով, կնքեց նրա մատանիով և հրովարտակն ուղարկեց ծերերին ու նրա քաղաքի ազատներին, որոնք Նաբոթի հետ էին ապրում։
Երևելի է նրա ամուսինը դրսում, երբ նստում է ժողովրդի մեջ՝ երկրի բնակիչների ու ծերերի խորհրդի մեջ։
Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։
“Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ. քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին” (Միք. 5.1(5.2))»։
Իսկ եթե եղբայրը չցանկանա ամուսնանալ իր մահացած եղբոր կնոջ հետ, ապա կինը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ՝ ծերերի առջև, և ասի. “Իմ ամուսնու եղբայրը չի ուզում Իսրայելի մեջ պահպանել իր եղբոր անունը”։
ապա նրա եղբոր կինը, մոտենալով ծերերին, նրա ոտքից թող հանի մի կոշիկը, թքի նրա երեսին և ասի. “Այսպես են վարվում այն մարդու հետ, որը չի շինում իր եղբոր տունը”։
Այդ մարդու անունը Ելիմելեք էր, նրա կնոջ անունը՝ Նոոմին, իսկ նրա երկու որդիների անունները՝ Մաալոն և Քելլոն։ Նրանք եփրաթացիներ էին, Հուդայի ցեղից։ Նրանք գնացին Մովաբի դաշտը և մնացին այնտեղ։