Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 29:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Լաբանը երկու դուստր ուներ. ավագի անունը Լիա էր, կրտսերինը՝ Ռաքել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Լաբանն ուներ երկու աղջիկ. մեծի անունը՝ Լիա, փոքրի անունը՝ Ռաքել։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 29:16
10 Խաչաձեւ Հղումներ  

Քաղաքի դռանը գտնվող ամբողջ ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Մենք վկա ենք»։ Ծերերն ասացին. «Տերը քո տունը մտնող կնոջը թող դարձնի Ռաքելի և Լիայի նման, որոնք երկուսով կառուցեցին Իսրայելի տունը։ Դու Եփրաթայում ո՛ւժ հավաքիր և Բեթղեհեմում անո՛ւն վաստակիր։


Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային։ Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային։ Այնտեղ թաղեցի Լիային.


Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաև իր դուստր Դինային նա ծնեց Հակոբի համար Ասորիների Միջագետքում։ Բոլորը՝ որդիներն ու դուստրերը, երեսուներեք հոգի էին։


Լիայի որդիներն էին Հակոբի անդրանիկը՝ Ռուբենը, Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Զաբուղոնը։


Հակոբը մարդ ուղարկեց և Ռաքելին ու Լիային կանչեց դաշտ, որտեղ հոտերն էին գտնվում։


Լիան մի անգամ էլ հղիացավ և Հակոբի համար ծնեց վեցերորդ որդին։


Լիայի աչքերը հիվանդ էին, մինչդեռ Ռաքելը բարետես էր և գեղեցիկ։


Երկու աղախիններին ու նրանց որդիներին կանգնեցրեց առջևում, ապա՝ Լիային ու նրա որդիներին, իսկ ամենավերջում՝ Ռաքելին ու Հովսեփին։


Այնուհետև Լաբանն ասաց Հակոբին. «Քանի որ դու իմ եղբայրն ես, ինձ ձրի չես ծառայի։ Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ