Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 25:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 ապա նրա եղբոր կինը, մոտենալով ծերերին, նրա ոտքից թող հանի մի կոշիկը, թքի նրա երեսին և ասի. “Այսպես են վարվում այն մարդու հետ, որը չի շինում իր եղբոր տունը”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 այն ժամանակ հարսը կմոտենա նրան, ծերերի առաջ, նրա ոտքից կհանի կոշիկը, կթքի նրա երեսին և պատասխան տալով՝ կասի. “Այսպես թող արվի այն մարդուն, որը չի վերականգնում իր եղբոր տունը”։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 25:9
16 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց Մովսեսին. «Եթե Մարիամի հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր ամոթ չէր կրելու։ Ուրեմն յոթ օր նա թող հեռանա բանակատեղիից և հետո վերադառնա»։


որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերն արձակելու իսկ արժանի չեմ ես»։


նրան կծաղրեն, նրան կծեծեն, նրա վրա կթքեն ու կսպանեն, և երրորդ օրը նա հարություն կառնի»։


Նա քարոզում էր և ասում. «Ինձնից հետո գալիս է ինձնից ավելի հզոր մեկը, որի առաջ խոնարհվելով՝ նրա կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ։


Եվ թքելով նրա վրա՝ եղեգն առնում ու խփում էին նրա գլխին։


Այդ ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան։ Ոմանք էլ ապտակեցին նրան


Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի, և երեսս շուռ չտվեցի երեսիս թքելու նախատինքից։


ահա այդ ժամանակ Տերը խոսեց Ամոզի որդի Եսայու հետ և ասաց. «Գնա՛ ու քուրձդ հանի՛ր քո մեջքից և հողաթափերդ արձակի՛ր քո ոտքերից»։ Այդպես էլ արեց՝ քայլելով մերկ ու բոկոտն։


Հեռու մնացին՝ զզվելով ինձնից, և չքաշվեցին դեմքիս թքելուց,


Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։


Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը, խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում առնել նրան”,


Նա Իսրայելի մեջ թող կոչվի “բոբկացած մարդու տուն”»։


Ազգականն ասաց Բոոսին. «Ես չեմ կարող ազգականի իրավունքով այն առնել, որ չավերեմ իմ ժառանգությունը, դո՛ւ տեր կանգնիր իմ ազգականության իրավունքին, որովհետև ես չեմ կարող տեր կանգնել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ