Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 4:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Նաև Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին, ինձ կնության եմ առնում, որ մեռածի անունը պահեմ իր կալվածքում, և նրա անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր բնակավայրի ցեղից. դուք այսօր դրա վկաներն եք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին էլ ինձ համար կին առա, որ մահացածի անունը պահեմ իր ժառանգության մեջ, և մահացածի անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր բնակարանի դռնից. դուք վկա եք այսօր»։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 4:10
19 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, շաբաթն ապրի՛ր Լիայի հետ, և Ռաքելին էլ կտամ քեզ ևս յոթ տարի աշխատելու պայմանով»։


Քանի որ զավակն իրենը չէր լինելու, Օնանն իր եղբոր կնոջ հետ մերձենալիս սերմը թափեց գետնին, որպեսզի ժառանգ չթողնի իր եղբորը։


Փորձեցին ինձ և արհամարհեցին, Իրենց ատամներն արհամարհանքով կրճտացրին իմ դեմ։


Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։


Տներն ու հարստությունը հայրերը բաժանում են որդիներին, իսկ կինը մարդուն կարգվում է Տիրոջից։


Քո սերունդը ավազի չափ կլիներ, և քո որովայնից ծնվածները՝ երկրի հողի չափ։ Սակայն դու այժմ չես ոչնչանալու, և քո անունը չի կորչելու իմ առաջ»։


Եթե Գաղաադը չլիներ, ապա սուտ էին իշխանները Գաղգաղայում, որ զոհ էին մատուցում, և նրանց զոհասեղանները կրիաներ էին ագարակի անմշակ հողի վրա։


Նրան ինձ համար վարձեցի տասնհինգ արծաթով, մի քոռ գարիով և մի մատնաչափ գինիով։


Եվ կլինի, որ այն օրը Տերը կուռքերի անունները կվերացնի երկրից, և այլևս չի լինի նրանց հիշատակը. և երկրից կվերացնեմ սուտ մարգարեներին ու պիղծ ոգիներին։


Ասացիք՝ ինչո՞ւ։ Քանի որ Տերն ուխտ կնքեց քո և քո երիտասարդության կնոջ միջև, որին թողեցիր. նա էր քո ուխտի ամուսինն ու կինը։


Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար,


Նրանցից ծնված երեխան թող լինի մահացած եղբոր անունով, որպեսզի նրա անունը Իսրայելից չջնջվի։


Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։


Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն և կջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։


Բոոսն ասաց ծերերին և ամբողջ ժողովրդին. «Դուք այսօր վկա եք, որ ես Ելիմելեքի ամբողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ունեցածքը Նոոմինի ձեռքից գնում եմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ