Դավիթն ասաց. «Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետև մտածում էի. “Ո՞վ գիտի, գուցե Տերը ողորմի, և մանուկն ապրի”։
ՀՈՎՆԱՆ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ո՞վ գիտի, Աստված կզղջա և կդառնա իր խիստ բարկությունից, և կորստյան չենք մատնվի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՞վ գիտե, գուցե Աստված ետ դառնա և զղջա ու մեղմացնի իր սաստիկ բարկությունը, և մենք չկորչենք»։ |
Դավիթն ասաց. «Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետև մտածում էի. “Ո՞վ գիտի, գուցե Տերը ողորմի, և մանուկն ապրի”։
ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տվեք և ակա՛նջ դրեք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին, որպեսզի Տերը հետ կանգնի այն չարիքներից, որոնց մասին հայտնեց ձեզ։
«Ատեցինք չարիքը և սիրեցինք բարին»։ Արդարադատությո՛ւն հաստատեք ձեր դռների առաջ, որպեսզի Տերը՝ Աստված, ողորմի Հովսեփի մնացորդներին։
Նավապետը մոտեցավ նրան և ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, կանչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, Աստված թերևս փրկի մեզ, և կորստյան չմատնվենք»։
Աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, և ասաց. «Ո՛վ Տեր, դրանք իմ այն բառերը չէի՞ն, մինչ այնտեղ՝ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու ողորմած ես և գթած, համբերող ու բազումողորմ և զղջում ես չարիքների համար։
Փնտրե՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, արդարադատությո՛ւն արեք և արդարությո՛ւն փնտրեք և պատասխա՛ն տվեք նրանց, որպեսզի թաքնվեք Տիրոջ բարկության օրը։
Արդ, պատրաստե՛ք ձեր հետույքների, ինչպես նաև ձեր երկիրն ապականող մկների քանդակները, և փա՛ռք տվեք Տիրոջը, որպեսզի նա թեթևացնի իր ձեռքը ձեր, ձեր աստվածների ու ձեր երկրի վրա։