ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրենքը ձեզ Մովսեսը չտվե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրենքը չի կատարում։ Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Չէ՞ որ Օրենքը ձեզ Մովսեսը տվեց, սակայն ձեզանից ոչ ոք Օրենքը չի կատարում։ Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»։ |
Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։
Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և հնար էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեին, բայց վախենում էին նրանից, որովհետև ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։
Ապա մյուսներին ասաց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինավոր անել՝ բարի՞ք գործել, թե՞ չարիք, մի կյա՞նք փրկել, թե՞ կորցնել»։ Եվ նրանք լուռ մնացին։
Այն ժամանակ փարիսեցիները հերովդեսականների հետ իսկույն դուրս ելան և խորհուրդ էին անում նրա դեմ, թե ինչպե՛ս կորստյան մատնեն նրան։
որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
Դրա համար հրեաներն առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն իր Հայրն էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։
Մի՛ կարծեք, թե ես Հոր մոտ ձեզ պիտի ամբաստանեմ։ Կա մեկը, որ իբրև ամբաստանող կկանգնի ձեր դեմ՝ Մովսե՛սը, որի վրա դուք հույս եք դրել։
Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր կամենում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա առաջնորդներն ուզում էին սպանել նրան։
Ա՛յս Մովսեսն է, որ անապատում ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա և մեր հայրերի հետ. նա՛ էր, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։
Իսկ ինչի՞ համար է Օրենքը։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար շառավիղը, որին էր ուղղված խոստումը, և հրեշտակների ձեռքով տրվեց միջնորդի միջոցով։
որովհետև նրանք իսկ, որ թլփատված են, Օրենքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր թլփատված լինելով պարծենան։
Դատի ժամանակ չպետք է ազդվեք որևէ մեկից։ Ինչպես դատում եք փոքրին, այնպես էլ դատեք մեծին։ Ոչ մեկից մի՛ վախեցեք, որովհետև դատը Աստծուն է պատկանում։ Իսկ եթե որևէ խնդիր ձեր ուժից վեր է, կհանձնեք ինձ, և ես կլսեմ այն”։
Եվ ընդունեց նրա խոսքերից օրենքներ, որոնք մեզ հաղորդեց Մովսեսը՝ իբրև հոգևոր ժառանգություն Հակոբի ցեղերին։