Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Հրեաները Հիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ դրա համար էին հրեաները Հիսուսին հալածում, որ դա շաբաթ օրով էր անում։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:16
15 Խաչաձեւ Հղումներ  

Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի՝ “Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը”. եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն, եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն։


Դարձյալ ուզում էին նրան բռնել, բայց նա դուրս պրծավ նրանց ձեռքից։


Երուսաղեմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել։


Բժշկվածը չգիտեր, թե ո՛վ է նա, որովհետև Հիսուսն ամբոխի պատճառով հեռացել էր այդտեղից։


Նրանք կատաղությամբ լցվեցին և միմյանց հետ խոսում էին, թե ի՛նչ անեն Հիսուսին։


Այն ժամանակ փարիսեցիները հերովդեսականների հետ իսկույն դուրս ելան և խորհուրդ էին անում նրա դեմ, թե ինչպե՛ս կորստյան մատնեն նրան։


Այդժամ մարդուն ասաց. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց չորացած ձեռքը, և այն մյուս ձեռքի նման առողջ դարձավ։


Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես,


Հրեաները բժշկված մարդուն ասացին. «Օրը շաբաթ է, և օրինավոր չէ, որ վերցնես մահիճդ»։


Մարդը գնաց և հրեաներին պատմեց, որ Հիսուսն էր իրեն բժշկողը։


Սակայն Հիսուսը պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ»։


Դրա համար հրեաներն առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն իր Հայրն էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։


Հիսուսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, և ահա ամենքդ զարմացել եք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ