Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գաղատացիներին 6:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 որովհետև նրանք իսկ, որ թլփատված են, Օրենքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր թլփատված լինելով պարծենան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Որովհետև այն թլփատվածներն իրենք էլ օրենքը չեն պահում, բայց կամենում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր մարմնով պարծենան։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 6:13
11 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև իսկական թլփատվածները մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով, և ոչ թե մարմնի վրա է մեր վստահությունը,


Լավ բան չէ ձեր պարծանքը. չգիտե՞ք, որ «մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգվածը»։


Իրենք ապականությանը ծառաներ են, նրանց ազատություն են խոստանում, քանի որ մարդ ինչից հաղթվում է, նույնին էլ ծառայում է։


Քանի որ շատերը պարծենում են մարդկային նկատառումներից առաջնորդված, ես էլ պիտի պարծենամ։


Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովով ու ցամաքով՝ նույնիսկ մեկ հոգու նորահավատ դարձնելու համար, և երբ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։


Այն ամենը, ինչ կասեն ձեզ, արե՛ք և պահե՛ք, բայց մի՛ արեք այն, ինչ նրանք են անում, որովհետև ասում են, բայց չեն անում։


Հետևապես մարդկանցից ոչ ոք թող չպարծենա,


Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը, բայց անտեսել եք Օրենքի կարևոր կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը։ Հարկավոր էր սրանք կատարել, իսկ մյուսներն էլ չանտեսել։


Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահպանվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ